ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի հերթական նշանակումը. հնարավոր ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է փոփոխություններ իրականացնել բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հաջորդեց Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերը, ում կփոխարինի Ջորջ Բուշի նախագահության ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոն Բոլտոնը: Օբյեկտիվության համար պետք է փաստել, որ, ի տարբերություն պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, ով միայն Թրամփի Twitter-յան գրառումից էր տեղեկացել իր հեռացման մասին, Մակմաստերն իր փոփոխության մասին Թրամփի հետ, կարծես թե, ուներ նախնական պայմանավորվածություն, ինչի մասին են փաստում միմյանց փոխանցած շնորհակալական նամակները:

Ստորև փորձենք հասկանալ, որոնք կարող են լինել Թրամփի այս որոշման հիմնական պատճառները: Այս համատեքստում հետաքրքրական է փաստել, որ ինչպես ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար, ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոն, Ջոն Բոլտոնը նույնպես հայտնի է տարբեր հարցերում ունեցած իր կոշտ, պահպանողական դիրքորոշմամբ:

Օրինակ, The Wall Street Journal-ում հրապարակված իր հոդվածում Ջոն Բոլտոնը փորձել է հիմնավորել Հյուսիսային Կորեայի վրա ԱՄՆ կողմից  առաջին հարվածի անհրաժեշտությունը՝ Հյուսիսային Կորեայի վարկաչակարգին որակելով ԱՄՆ համար «անմիջական սպառնալիք»: Նա նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև Իրանի հանդեպ վարած ԱՄՆ քաղաքականության հարցում: The New York Times-ում հրապարակված  «Կանխե′ք Իրանի ռումբը, ռմբակոծե′ք Իրանը» (To Stop Iran’s Bomb, Bomb Iran) վերնագրով հոդվածում նա փորձել է հիմնավորել, որ Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները և Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ և այս հարցում պետք է ուղղակի դիմել ռազմական ուժի:

Ելնելով վերոնշյալից՝ կարող ենք փաստել, որ ԱՄՆ նախագահի կողմից այս փուլում նման հայացքներ ունեցող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նշանակումը պայմանավորված է մայիսին Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի նախատեսված հանդիպումով: Նշանակման մյուս հավանական պատճառ պետք է դիտարկել մայիսի 12-ին նախատեսվող Թրամփի որոշումը՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման որոշման վերանայման հետ:

Թրամփի կողմից պետքարտուղարի, հետագայում նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոններում պահպանողական և կոշտ հայացքեր ունեցնող անձանց նշանակումն, ամենայն հավանականությամբ, նպատակ է հետապնդում ամրապնդելու ԱՄՆ դիրքերը Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ հարաբերություններում՝ ցույց տալով այս հարցերում ԱՄՆ անզիջում լինելու փաստը: Ուստի, չենք կարող բացառել, որ մոտ ապագայում ականատես կլինենք նաև նշված ուղղություններում ԱՄՆ դիրքորոշման առավել կոշտացման:

Ինչ վերաբերում է մեր անմիջական շահերին ուղղակիորեն առնչվող հարցերին, ապա հետաքրքրական է նկատել, որ իր նախկին ելույթներից մեկում, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, Ջոն Բոլտոնը հանդես է եկել այս հարցում և ընդհանրապես մեր տարածաշրջանում ԱՄՆ ակտիվ դերակատարության օգտին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ պաշտոնավարման շրջանում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով  նոր խորհրդականը հատուկ ուշադրություն կդարձնի այդ ուղղություններին: Սա բավական դրական ազդեցություն կարող է ունենալ ինչպես Ղարաբաղյան հակամարտության հարցում, այնպես էլ տարածաշրջանում ընդհանրապես, գերտերությունների ազդեցության հավասարակշռության պահպանման տեսանկյունից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: