ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հավակնորդների մրցաշար նախավերջին տուր. Ֆաբիանո Կարուանա vs Լևոն Արոնյան

Փաստինֆո

Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում չորրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 26-ին կանցկացվի նախավերջին՝ 13-րդ տուրը։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը կչափի ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ, որը ռուս Սերգեյ Կարյակինի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18։00-ին։

Առաջին շրջանում Արոնյանը սպիտակներով պարտվել է Կարուանային։

Նախորդ 12 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 5 պարտություն, 6 պարտիա ավարտել ոչ ոքի և 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ) - Լևոն Արոնյան (Հայաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) 

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Դին Լիրեն (Չինաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 12-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 7-ական միավոր, Դին Լիրեն, Գրիշչուկ, Մամեդյարով՝ 6.5-ական, Կրամնիկ՝ 5.5, Սո՝ 5, Արոնյան՝ 4:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին և 15 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: