ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական երկու հանրապետությունների ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել

Մարտի 26-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացել են հերթական խորհրդակցությունները՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։

Խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։

Կողմերը քննարկել են երկու գերատեսչությունների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և նախանշել փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Խորհրդակցությունների շրջանակներում Աշոտ Հովակիմյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Արցախի արտգործնախարարը գոհունակությամբ է նշել երկու գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը և կարևորել նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը՝ արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ համաձայնեցված քաղաքականության վարման և համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման տեսանկյունից։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: