ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 754,48 դրամ ԱՐԾԱԹ - 257,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 304,37 դրամ

Կեմերովոյի փոխմարզպետը ծնկաչոք ներողություն է խնդրել ժողովրդից (լուսանկար)

© РИА Новости / Александр Кряжев

Կեմերովոյի փոխմարզպետ Սերգեյ Ցիվիլևը ծնկաչոք ներողություն է խնդրել Կեմերովոյի հրապարակում հավաքված մարդկանցից` Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի առնչությամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ցույցի մեկնարկից յոթ ժամ անց վարչակազմի ներկայացուցիչները մարդկանց խնդրել են հեռանալ, սակայն ցույցի մասնակիցներն անյդ առաջարկն ընդունել են դժգոհության աղաղակներով։ Դրանից հետո անջատվել է ձայնը ուժեղացնող սարքը։ Ցիվիլևը փորձել է խոսել բարձրախոսով, բայց նկատելով, որ այն չի աշխատում, առանց բարձրախոսի է դիմել մարդկանց։

«Ես ուզում եմ ներողություն խնդրել ձեզնից»,- ասել է նա և բոլորի համար անսպասելի ծնկի է իջել։

10 վայրկյան անց նա ոտքի է կանգնել ու բացատրել. «Հնուց ի վեր Ռուսաստանում ծնկի էին գալիս ներողություն խնդրելու համար»։ Մարդիկ սկսել են ծափահարել։

Ցիվիլևն այնուհետև առաջարկել է ստեղծել պաշտոնյաներից և զոհվածների հարազատներից կազմված աշխատանքային խումբ:

 

© Фото участника митинга


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 11.27 կմ/ժ
17 C°
 
  17° 
20.04.2018
  11° 
21.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։