ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահի հայտարարությունը ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար նշանակություն ունի

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ լայն լուսաբանվեց ԶԼՄ-ներով և շատ քննարկումների առիթ դարձավ: Վերջին զարգացումներից մեկը նախագահ  Սահակյանի հարցազրույցն էր, որտեղ վերջինս խոսել է նաև ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ:

Արցախի նախագահի այն հայտարարությունը, թե ադրբեջանցի փախստականները կարող են ցանկացած պահի վերադառնալ, եթե ճանաչեն Արցախի Հանրապետությունն ու դրա իրավազորությունը, շատ կարևոր ու խորհրդանշական է: Այս հայտարարությունը ոչ միայն քաղաքական, այլև մեծ հումանիտար նշանակություն ունի:

Սրանով Արցախի ղեկավարը ցույց է տալիս, որ ի տարբերություն Ալիևի, ով թշնամի է անվանում աշխարհի բոլորի հայերին ու հայատյացություն սերմանում հասարակության շրջանում դեռ դպրոցական տարիքից, Արցախի իշխանությունները թշնամի չեն համարում ադրբեջանցիներին: Ըստ էության, Բակո Սահակյանն ասում է, որ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ են ընդունել ադրբեջանցիներին, պատրաստ են ապրել նրանց կողքին, եթե վերջիններս պատրաստ լինեն ճանաչել Արցախի անկախությունը և վերադառնան այնտեղ ապրելու՝ որպես Արցախի քաղաքացիներ:

Եթե նույնիսկ սա այսօր ոչ իրատեսական է, միևնույն է դա չի նվազեցնում Արցախի ղեկավարի հայտարարության քաղաքական ու հումանիտար կշիռը: Արցախի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման համար, իր անկախության ճանաչման համար, այլ ոչ թե Ադրբեջանի ու առավել ևս ադրբեջանցի ժողովրդի դեմ: Եվ հակամարտության կարգավորման, տարածաշրջանում խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների վերականգնման բանալին հենց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Արցախի անկախության ճանաչման մեջ է: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: