ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Facebook- ը խստացրել է կեղծ տեղեկությունների դեմ պայքարը և ստուգումներ է իրականացնում դրանց հավաստիության վերաբերյալ

Коктебель

Facebook սոցիալական ցանցը  մի շարք միջոցներ է ձեռնարկել կեղծ տեղեկատվության դեմ, մշտապես հեռացնում է միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ և Միացյալ Նահանգներից դուրս տարածում է վստահելիության ստուգման մեթոդներ, այդ թվում`լուսանկարներ և տեսահոլովակներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Անվտանգության ոլորտում ընկերության ձեռնարկած միջոցների մասին մարտի 29-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտնել են Facebook-ի բարձրաստիճան աշխատակիցները: Նրանց ասածները զետեղվել են ընկերության կայքում:

Ինչպես հայտարարել Է Գայ Ռոզենը, որը Facebook-ում իրականացնում Է անվտանգության ապահովման ջանքերի համակարգումը, հիմնական ջանքերը նպատակամղված են այն բանին, որ ապահովվի «արտասահմանյան միջամտության» հակազդումը, սոցցանցից վերացվեն կեղծ գրանցումները, թափանցիկ դարձվի գովազդային հայտարարությունների զետեղման գործընթացը սոցցանցում և կրճատվեն մոգոնված նորությունների տարածման մասշտաբները: «Մենք այժմ հասել ենք այն մակարդակին, որ օրական միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ ենք արգելափակում դրանց ստեղծման պահին, նախքան դրանց միջոցով որևիցե վնաս հասցվելը»,- իր հերթին նշել Է Սամիդ Չաքրաբարթին, որն զբաղվում Է նոր ծրագրային արտադրանքով:

Նրա գործընկեր Թեսսա Լայոնսը հայտնել Է արժանահավատության ստուգման միջոցով կեղծ նորությունների դեմ պայքարի ակտիվացման մասին: Այժմ խոսքը վերաբերում Է արդեն ոչ թե առանձին նյութերին, պարզաբանել Է նա, այլ «նրանց նկատմամբ միջոցներ կիրառելուն, ովքեր բազմիցս կեղծ նորություններ են տարածում»: Facebook ընկերության շուրջը սկանդալ Է բորբոքվել Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի կողմից սոցցանցի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների օգտագործման առնչությամբ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: