«Բուրգեր Քինգ»-ում պայթյունից տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր
Ապրիլի 3-ին, ժամը 07:45-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հերթապահ բժշկից ճշտվել է, որ տուժածներից Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական խորհրդատվության գծով ՀԱԲ հրահանգիչը:
Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Բուրգեր Քինգ սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:
Կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (2012 թ.), Ռուբինա Մարկոսյան (2010 թ.), Զարուհի Մելիքյան (1999 թ.), Էրիկ Աշուղյան (2002 թ., ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (2003 թ., ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովա (2004 թ., ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (2003 թ., ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինի (1994 թ., ԻԻՀ քաղաքացի):
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ կայուն ծանր:
Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:
Փրկարարներն, անվտանգության նկատառումներից ելնելով, փակել են խոհանոցում առկա գազի բալոնների փականները, հոսանքազրկել էլ.սարքավորումները և սահմանազատել տարածքը:
Ժամը 21:26-ին տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ կայուն ծանր:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը 6 քաղաքացիների հետ անցկացրել է հոգեբանական զրույց:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 2,57 կմ/ժ