ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի խորհրդարանն, անսալով եզդիների, ադրբեջանցիների կոչերին, ընտրել է հայուհուն

Photorator

Մի քանի ժամ առաջ Վրաստանի խորհրդարանը 93 կողմ ձայներով հաստատել է Իզաբելլա Օսիպովայի թեկնածությունը ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում երկրի օմբուդսմենի գրասենյակի կողմից։

«Վրաստանի ժամանակակից պատմության մեջ դա ազգային փոքրամասնությունների առաջին իրական հաղթանակն է այդքան կենսական կարևոր հարցում։ Սա նաև Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համատեղ ջանքերի արդյունք է, և այս հարցում հաջողությունը նույնպես նշանակալի իրադարձություն է», - Sputnik Արմենիային է հայտնել Վրաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչ, ներգրավվածության և զարգացման կենտրոնի ղեկավար Ագիտ Միրզոևը։

Նա վստահ է, որ սա ազգային փոքրամասնությունների վերջին ձեռքբերումը չէ, քանի որ միահամուռ կարելի է հաղթահարել ցանկացած արգելք։ Ազգային փոքրամասնությունները` ի դեմս Օսիպովայի, խոսափող կունենան ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում, ասաց Միրզոևը։

Ազգային փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները վստահ են, որ Օսիպովան ընտրվել է այդ պաշտոնում իրենց ակտիվ մասնակցության շնորհիվ։

Վրաստանի ազգային փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների գրեթե 60 ներկայացուցիչ, որոնց շարքում հինգ ադրբեջանցիներ կան, մի քանի շաբաթ կոչ են արել Լոմջարիային աջակցել Օսիպովայի թեկնածությանը, որն առաջադրվել է այդ պաշտոնում չորրորդ անգամ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: