ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Ուրախ եմ, որ Կաթոլիկ եկեղեցին ճանաչեց Նարեկացու Մատյանից ճառագող անսպառ լույսը. Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ (բացառիկ)

Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման և Նարեկացու ունեցած դերի ու նշանակության վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ, Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ:


Աստվա՛ծ օգնական, Հա՛յր Սուրբ: Ինչպե՞ս կգնահատեք Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման կարևորությունը:

 - Աստված Ձեզ պահապան և շնորհակալություն: Հայ Եկեղեցու Սրբազան ավանդությունն ու հայ ժողովրդի մեկ հազարամյա սերունդների ջերմեռանդությունը Սուրբ Գրիգոր Նարեկացու անձի ու գործի հանդեպ լավագույն գնահատականներն են: Նրա արդեն համաշխարհային մակարդակով գործի, թողած ժառանգության և անձի գնահատման շղթայի գեղեցիկ օղակներից մեկն էլ կաթոլիկ եկեղեցու հոգևոր կենտրոնում՝ Վատիկանի պարտեզներում տեղադրված սրբի արձանի բացումն էր: Կարծում եմ՝ սա հպարտության ևս մեկ առիթ է մեր ժողովրդի համար՝ տեսնել հերթական անգամ արժևորված և մեծարված մեր սրբի ավանդը ոչ միայն հայ, այլև քրիստոնեական այլ հարանվանությունների (խմբ.՝ քրիստոնեական եկեղեցու տարբեր դավանություններից յուրաքանչյուրը) շրջանականերից ներս:

Ըստ Ձեզ՝ Նարեկացուն Տիեզերական վարդապետի կոչում շնորհելն ավելի ճանաչելի՞ է դարձել նրան քրիստոնեական աշխարհում:

- Քրիստոնյա աշխարհում Նարեկացին իր ուրույն տեղն ունի իր գործերի, հատկապես «Մատյան ողբերգության» գլուխգործոց աղոթքի թարգմանությունների շնորհիվ: Կուզեի ընթերցողներին փոխանցել այն ջերմ զգացումները, որ այս օրերին, իբրև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամ լսեցի Կաթոլիկ եկեղեցու հոգևորականներից. «մենք կարիքն ունենք այս մեծ օրհնության»: Մեր Եկեղեցու համար Նարեկացին մշտապես եղել է մեծագույն վարդապետերից մեկը: Ուրախ եմ, որ նաև Կաթոլիկ եկեղեցին, լինելով հնագույն ավանդությունները կրող եկեղեցիներից մեկը, ճանաչեց Նարեկացու Մատյանից ճառագող անսպառ լույսը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 22.53 կմ/ժ
22 C°
 
20°  33° 
21.07.2018
20°  30° 
22.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: