ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի խորհրդարանի նախագահ. Հայաստանն ու Արցախը դժվար կլիներ պատկերացնել առանց համայն հայության աջակցության

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ ապրիլի 6-ի երեկոյան Փարիզում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի կառույցի 25-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտնում է Արցախի ԱԺ պաշտոնական էջը։

Միջոցառման առաջին հատվածում հիմնադրամի և նրա տեղական կառույցի գործունեության մասին ամփոփ ներկայացվել է տեսաֆիլմ, որից հետո կատարված աշխատանքների մասին պատմել է տեղական մարմնի ղեկավար Պետրոս Թերզյանը։ Միջոցառման մասնակիցները հարցեր են առաջադրել անցած տարիների գործունեության արդյունքների և ապագա պլանների վերաբերյալ։

Հանդես գալով ողջունի խոսքով՝ Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ այսօրվա Հայաստանն ու Արցախը դժվար կլիներ պատկերացնել առանց համայն հայության աջակցության և այդ աջակցության ինստիտուցիոնալ համակարգի՝ ի դեմս «Հայաստան» համահայկական հիմնադրամի։ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հիմնադրամի Ֆրանսիայի տեղական կառույցի աշխատանքը և ընդգծել  Արցախում իրականացված բազմաթիվ ծրագրերի կարևորությունը, կոչ արել շարունակել նույն հետևողականությամբ աջակցել Արցախին և մայր հայրենիքին՝ առավել ուշադրություն դարձնելով կրթական ծրագրերին։

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ դեսպանորդ Լևոն Ամիրջանյանը։

Այսքանով ավարտվեց ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: