ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պերուում առեղծվածային գեոգլիֆներ են հայտնաբերվել

Техно

Պերուում Սեչուրա անապատի մոտակայքում գտնվող Նասկա լեռան վրա, գիտնականները հայտնաբերել են նոր պատկերներ և գեոգլիֆներ, այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով National Geographic-ին

Հետազոտողները ընդամենը հայտնաբերել են 50 պատկեր, այդ թվում՝ մարդաձև գեոգլիֆներ, ինչպես նաև կենդանիների ու բնական երևույթների պատկերներ: Գեոգլիֆների մի մասը գտնվում է Պալպա սարահարթում՝ Նասկայից մի քանի տասնյակ կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Գիտնականները գեոգլիֆները գտել են արբանյակային նկարահանումների ու անօդաչուների օգնությամբ:

Ներկայում գիտնականները պարզում են այդ պատկերների ստույգ տարիքը և ծագումը: Համարվում է, որ դրանք ստեղծվել են Նասկա մշակույթի ներկայացուցիչների կողմից մեր թվարկության 200-ից մինչև 700 թվականն ընկած ժամանակաշրջանում: Առայժմ գիտնականները չեն կարող ստույգ ասել, թե ինչու էին հին քաղաքակրթություններն ստեղծում հսկայական պատկերներ, որոնք նկատելի էին դառնում թռչնի թռիչքի բարձրությունից: Առավել տարածված վարկածներից մեկն այն է, որ հին մարդիկ այդ կերպ կարող էին նշաններ տալ այլմոլորակայիններին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: