ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում առաջին եռամսյակում պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը գերազանցվել են 74.6 տոկոսով

Facebook

Նախնական տվյալներով 2018 թվականի 1-ին եռամսյակում Արցախի պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 11304.2 մլն դրամ` պլանավորված 10700.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 5.6 տոկոսով կամ 604.2 մլն դրամով, հայտնում է Արցախի  Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական էջը:

Մինչդեռ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է  74.6 տոկոսով կամ 4830.6 մլն դրամով, որից 3925.3 մլն դրամ գումարը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 905.3 մլն դրամը կամ 18.7 տոկոսը` ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:

Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 9116.7 մլն դրամը կամ 80.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների վարչությունում հաշվառված հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4612.2 մլն դրամի կամ 71.2 տոկոսի դիմաց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: