ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան բացառում Է Աֆրինը «Ասադի ռեժիմին» վերադարձնելը

RT

Անկարան Աֆրինը Սիրիայի կառավարության վերահսկողությանը չի հանձնի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը ղեկավարում է Բաշար Ասադը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Ասադի ռեժիմը» պետք Է հեռանա: Անհրաժեշտ Է անցնել քաղաքական կարգավորման գործընթացին: Մենք Սիրիայի հողերին չենք հավակնում, բայց այդ հողերը ռեժիմին հանձնելը բացառված Է: Ռեժիմն այսօր կռվում Է Քրդերի ինքնապաշտպանության ուժերի դեմ, իսկ վաղը նրանց միջև ամեն ինչ լավ Է»,- նշել Է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:

Նախարարը նշել Է, որ նման իրավիճակում «չի կարելի հող հանձնել»: Նա ընդգծել Է, որ Աֆրինը Սիրիայի տարածքն Է, բայց Թուրքիան անհանգստանում Է անվտանգության համար: Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, թե Մոսկվան հուսով Է, որ Թուրքիան Սիրիայի կառավարությանը կվերադարձնի վերահսկողությունը Աֆրինի նկատմամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել Է Լավրովի առաջարկությունը: «Լավրովի մոտեցումը ճիշտ չԷ: Մենք բոլորից լավ գիտենք՝ ում հանձնել Աֆրինը: Երբ ժամանակը գա, Աֆրինը կհանձնենք նրա բնակիչներին»,-ասել Է Էրդողանը:

Իր հերթին Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել Է, որ թուրքական բանակը սիրիական Աֆրինից կհեռանա այն բանից հետո, երբ Սիրիայում ճգնաժամը կկարգավորվի քաղաքական ճանապարհով: «Մենք այնտեղ ենք եկել ոչ որպես զավթիչներ և չենք պատրաստվում այնտեղ մնալ՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք Աֆրինը մաքրեցինք ահաբեկիչներից, այժմ շարունակվում են ականազերծման աշխատանքները: Սիրիայում այժմ իշխանության վակուում Է, կան տարբեր ուժեր, ընդդիմություն: Մենք Աֆրինում իշխանությունը կհանձնենք տեղի բնակիչներին, որոնք իրենք կկարգավորեն իրենց կյանքը: Այժմ գլխավորը ճգնաժամից քաղաքական ելք գտնելն Է, և հենց որ այն գտնվի, մենք կհեռանանք այնտեղից»,- ասել Է Բոզդաղը լրագրողներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: