ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Արևմտյան Հայաստանի վերադարձը հայերին կօգնի Ռուսաստանին հակազդել Արևմուտքի գործողություններին. ռազմական կայք

pages.am

Ռուսական «Военное обозрение»  ռազմական կայքը հրապարակել է Ալեքսանդր Սամսոնովի՝ «Ռուսաստանի պարտության Ղրիմյան սցենարը» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացված է, թե ինչպես է Ռուսաստանը հայտնվել միջազգային մեկուսացման մեջ և Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ առճակատման հնարավոր տարբերակները, հաղորդում է RusArmInfo-ն։ 

«Մոսկվան կարող է բարձրացնել Կոստանդնուպոլսի նեղուցների կարգավիճակի, Հայաստանի վերականգնման (Թուրքիայի մաս կազմող Արևմտյան Հայաստանի վերադարձը հայերին), քրդական պետության ստեղծման հարցերը: Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը կստիպի կոլեկտիվ Արևմուտքին նահանջել: Այդ կերպ են անցյալում Կուբան փրկել», - գրում է Սամսոնովը:

Հեղինակն անդրադարձել է նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին՝ նշելով, որ երկու պետությունների միջև անհաղթահարելի տարաձայնություններ գոյություն ունեն։

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա հիմնարար հակասություններն անցյալից են պահպանվել. դրանց թվին են պատկանում սիրիական հարցը, Կոստանդնուպոլսի նեղուցների հարցը, հայկական հարցը, Ղրիմի հարցը և Սևծովյան ավազանի հարցը», - նշում է ռուս լրագրողը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 17.70 կմ/ժ
20 C°
 
22°  35° 
20.07.2018
21°  33° 
21.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: