ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 754,48 դրամ ԱՐԾԱԹ - 257,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 304,37 դրամ

Թրամփը նախագահ վերընտրվելու քարոզարշավի համար հավաքել է ավելի քան 28 մլն դոլար

РИА Новости

Նախագահ Դոնալդ Թրամփը հավաքել է ավելի քան 28 մլն դոլար 2020 թ. նոյեմբերին երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու քարոզարշավի համար: Այս մասին հայտնում են «Եկեք ամերիկան նորից դարձնենք հզոր» ընտրողների հիմնադրամի դրամահավաքի հանձնախմբի ներկայացուցիչները, փոխանցում է NEWS.am-ը:

Տարածված հայտարարության մեջ նշված է, որ այս տարվա առաջին եռամսյակում հիմնադրամը 10 մլն դոլար ընդհանուր արժեքով նվիրատվություն է ստացել։ Բացի այդ, նախորդ տարվա արդյունքներով կոմիտեի հաշվին ավելացել է 22 մլն դոլար։ Բայց տարատեսակ ծախսերի վրա այդ եռամսկայում ծախսվել է 3.9 մլն դոլար։ Այս թվում 650 հազար դոլար ծախսվել է  Make America Great Again գրառմամբ կարմիր գույնի վերնաշապիկներ պատրաստելու վրա, ինչպես նաեւ ընտրական կարգախոսով եւ նշաններով ժապավեններ եւ այլ իրերի պատրաստելու համար։

Թրամփը Դաշնային ընտրական հանձնաժողովին վերընտրվելու համար փաստաթղթերը ներկայացրել է այն նույն օրը, երբ 2017 թ. հունվարի 20-ին ստանձնել է պաշտոնը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 11.27 կմ/ժ
14 C°
 
  17° 
20.04.2018
  11° 
21.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։