ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հերոսների հետքերով» հայրենասիրական դաս-արշավ Շուշիում (ընդունվում են մասնակցության հայտեր)

fresher.am

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը մայիսի 7-ին իրականցնելու է «Հերոսների հետքերով» հայրենասիրական դաս-արշավ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ, ԱՀ ՊԲ կազմավորման և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձներին, հայտնում է «Արցախպրես»-ը

Արցախի մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբասաշրջության    նախարարության  երիտասարդության  հարցերի   բաժնի  առաջին  կարգի մասնագետ  Անի  Կապլանյանը նշել է, որ   երիտասարդներն   արշավով կանցնեն այն նույն չորս ուղղություններով, որոնցով ազատագրվել  է Շուշին՝ արևելյան՝ Շոշ-Շուշի, կենտրոնական՝ Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղի, արևմտյան՝ Կրկժան-Շուշի և հյուսիսային՝ Քիրսավան-Շուշի:

Շուշի հասնելուց հետո բերդաքաղաքի  Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակիցները կպարզեն եռագույնը, այնուհետև տեղի կունենա շուրջպար, որից  հետո   երիտասարդները կստանան հոգևոր հոր օրհնությունը:

«Եկեղեցում մոմավառությունից հետո  արշավի   մասնակիցներն ավտոմեքենաներով կտեղափոխվեն Հունոտի կիրճ արգելոցի Կատարոտ (Ջդրդուզ) հատված, որտեղ կկազմակերպվի մշակութաժամանցային ծրագիր»,- ավելացրել  է  Ա. Կապլանյանը  և   նշել, որ  ծրագրին կարող են մասնակցել 16-30 տարեկան, ֆիզիկապես առողջ երիտասարդներ:

Մասնակցության համար   ցանկացողները   կարող են անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1eYWw69SFBnBwSa87FiKjy8HznGDzHoVL5qKSRNS3zDk/viewform?edit_requested=true :
Նշենք,  որ   ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվում են ներառյալ մինչև ապրիլի 25-ը 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: