ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

Արամ Ա կաթողիկոսը ժամանեց. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ

Araratnews.am

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան: Այժմ նա Մայր Աթոռում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Վեհափառն արդեն ժամանել է և ունի մի շարք հանդիպումներ, բայց ոչ հավաքի մասնակիցների հետ: Վեհափառը կհանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ»,-ասաց նա:

Այցը մեկօրյա է:

Հայաստան մեկնելուց առաջ Բեյրութի օդանավակայանում Արամ Ա-ն խոսել էր  Երևանում տիրող իրավիճակի մասին:

«Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է, հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ»,- ասել էր նա՝ նշելով, որ անտարբեր չի Երևանի փողոցներում ընթացող իրադարձությունների նկատմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 11.27 կմ/ժ
13 C°
 
15°  22° 
29.05.2018
14°  23° 
30.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։