ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանն ամբողջովին մեկուսացել է այս գործընթացներից. Վահրամ Բաղդասարյան

hzham.am

Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նիստը։ Նիստից հետո «Ազատության»-ը տված հարցազրույցում խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀԿ-ն  կառաջադրի վարչապետի իր թեկնածուին: Նա ընդգծել է, որ իր գլխավորած կուսակցությունը միասնական է այն հարցում, որ առաջնորդվելու է Սահամադրույթամբ: Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն կառաջադրի այն թեկնածուին, որին կառաջարկի Սերժ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Ոչ: Սերժ Սարգսյանը կապ չունի որևէ գործընթացի կամ որոշման հետ»:

Անդրադառնալով  Սերժ Սարգսյանի հետ հնարավոր քննարկումների հարցին՝ Բաղդասարյանը նշել է. «Ինքը հրաժարականը տվել է և հրաժարականից հետո չի ցանկանում այս թեմաներին խառնվել, որովհետև կա պաշտոնակատար և վարչապետի պաշտոնակատարն ինքը հանրապետության նախագահի հետ արդեն իսկ որոշումներ է կայացնում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ամբողջովին մեկուսացել է այս գործընթացներից, նա իր հրաժարականով ամեն ինչ ասաց»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: