ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիան մտադիր է նոր կործանիչի ստեղծման համար 55 միլիարդ դոլար հատկացնել

Экспресс К

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ծախսել շուրջ 6 տրիլիոն իեն (55 մլրդ դոլար)` 2030 թվականին հնացող F-2-ը փոխարինելու նպատակով՝ ՌՕՈՒ-ի համար նոր կործանիչ ստեղծելու նախագծի վրա: Այդ գումարի կեսը ուղղվելու է անմիջապես 100 ինքնաթիռների ստեղծմանն ու ձեռք բերմանը, իսկ մնացած գումարները ակնկալվում են օգտագործել հին մեքենաների սպասարկման և հեռացման համար, գրում է NEWS.am-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ առավել հավանական է համարվում ամերիկյան Lockheed Martin կորպորացիայի հետ գործարքը, որը Ճապոնիային «սթելս» տեխնոլոգիայով կործանիչների ստեղծման ծրագիր է առաջարկել, որոնք այս դասի 2 օդանավերի՝ F-22-ի և F-35-ի հիբրիդն են: Ընկերությունը նոր կործանիչի նախնական նախագիծը ներկայացնելուն պատրաստ կլինի այս տարվա ամռանը:

Ճապոնիայի համար չափազանց կարևոր պայման է այն ստեղծելիս F-22-ի տեխնոլոգիաների օգտագործումը, քանի որ 10 տարի առաջ արդեն փորձել է այս օդանավերը ձեռք բերել, սակայն այդ ժամանակ ամերիկյան իշխանությունները գործարքն արգելել էին արտասահման գաղտնի ռազմական մշակումները մատակարարելու հետ կապված մտավախությունների պատճառով: Ակնկալվում է, որ հիբրիդը կարող է համակցել  F-22-ի քիչ տեսանելիության ստուգված տեխնոլոգիաները և  F-35-ի նորագույն սարքավորումը, որի շնորհիվ այն կարող է իր բնութագրերով գերազանցել երկու մեքենաներին էլ:

Տոկիոյի կողմից քննարկվող երկրորդ տարբերակը սեփական «սթելս» ծրագրի հետագա առաջմղումն է, որի նախագծային անվանումն է՝ Advanced Technology Demonstrator X (ATD-X): Ըստ որում՝ նման համագործակցության պայմանների համաձան, որոնք առաջադրում է ճապոնական կողմը, համատեղ կառուցված կործանիչների վրա պետք է անպայման ճապոնական շարժիչներ ու ռադարներ տեղադրվեն, և հնարավորության դեպքում այլ սարքեր: Նման մոտեցումը ենթադրում է մշակման գործընթացին ճապոնական ընկերությունների ավելի լայն մասնակցություն, սակայն Lockheed Martin-ի առաջարկից հրաժարվելու հավանականությունը բավականին փոքր է, քանի որ ԱՄՆ-ն Ճապոնիայի գլխավոր ռազմավարական գործընկերն է, նշում է պարբերականը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    16 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°   
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: