Ճապոնիան մտադիր է նոր կործանիչի ստեղծման համար 55 միլիարդ դոլար հատկացնել
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ծախսել շուրջ 6 տրիլիոն իեն (55 մլրդ դոլար)` 2030 թվականին հնացող F-2-ը փոխարինելու նպատակով՝ ՌՕՈՒ-ի համար նոր կործանիչ ստեղծելու նախագծի վրա: Այդ գումարի կեսը ուղղվելու է անմիջապես 100 ինքնաթիռների ստեղծմանն ու ձեռք բերմանը, իսկ մնացած գումարները ակնկալվում են օգտագործել հին մեքենաների սպասարկման և հեռացման համար, գրում է NEWS.am-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ առավել հավանական է համարվում ամերիկյան Lockheed Martin կորպորացիայի հետ գործարքը, որը Ճապոնիային «սթելս» տեխնոլոգիայով կործանիչների ստեղծման ծրագիր է առաջարկել, որոնք այս դասի 2 օդանավերի՝ F-22-ի և F-35-ի հիբրիդն են: Ընկերությունը նոր կործանիչի նախնական նախագիծը ներկայացնելուն պատրաստ կլինի այս տարվա ամռանը:
Ճապոնիայի համար չափազանց կարևոր պայման է այն ստեղծելիս F-22-ի տեխնոլոգիաների օգտագործումը, քանի որ 10 տարի առաջ արդեն փորձել է այս օդանավերը ձեռք բերել, սակայն այդ ժամանակ ամերիկյան իշխանությունները գործարքն արգելել էին արտասահման գաղտնի ռազմական մշակումները մատակարարելու հետ կապված մտավախությունների պատճառով: Ակնկալվում է, որ հիբրիդը կարող է համակցել F-22-ի քիչ տեսանելիության ստուգված տեխնոլոգիաները և F-35-ի նորագույն սարքավորումը, որի շնորհիվ այն կարող է իր բնութագրերով գերազանցել երկու մեքենաներին էլ:
Տոկիոյի կողմից քննարկվող երկրորդ տարբերակը սեփական «սթելս» ծրագրի հետագա առաջմղումն է, որի նախագծային անվանումն է՝ Advanced Technology Demonstrator X (ATD-X): Ըստ որում՝ նման համագործակցության պայմանների համաձան, որոնք առաջադրում է ճապոնական կողմը, համատեղ կառուցված կործանիչների վրա պետք է անպայման ճապոնական շարժիչներ ու ռադարներ տեղադրվեն, և հնարավորության դեպքում այլ սարքեր: Նման մոտեցումը ենթադրում է մշակման գործընթացին ճապոնական ընկերությունների ավելի լայն մասնակցություն, սակայն Lockheed Martin-ի առաջարկից հրաժարվելու հավանականությունը բավականին փոքր է, քանի որ ԱՄՆ-ն Ճապոնիայի գլխավոր ռազմավարական գործընկերն է, նշում է պարբերականը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 2,57 կմ/ժ