ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանցի գործարարները Հայաստանը դիտարկում են որպես բիզնես միջանցք դեպի աշխարհ

Financial Tribune

Իրանի Ալբորզ նահանգի նախաձեռնությամբ 40-ից ավելի ընկերություն Հայաստանում մասնակցում է իրանական արտադրանքի ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով ցուցահանդեսի կազմակերպիչ, իրանահայ բիզնես խորհրդատու Արա Շահբազյանին, ով հայտնել է, որ ցուցահանդեսին ներկայացված են տարբեր ոլորտների առաջատար ընկերություններ, այդ թվում՝ սննդի, խմիչքների, շինարարության, խոհանոցային տեխնիկայի և պարագաների, մաքրող միջոցների: «Ալբորզ նահանգը Իրանի արդյունաբերական նահանգներից է, այստեղ են տեղակայված արտադրության, ծառայությունների ոլորտի ամենամեծ ընկերությունները», - ասել է Շահբազյանը։

Նրա խոսքով՝ իրանցի գործարարները Հայաստանը դիտարկում են որպես կամուրջ դեպի աշխարհ: «Ինչպես գիտեք, Իրանում առևտրային առումով փակ իրավիճակ է, Հայաստնն իրենց համար ամենալավ բիզնես միջանցքն է դեպի աշխարհ: Կան ընկերություններ, որոնք կարող են արտադրություն ծավալել Հայաստանում, և դուրս գալ տարբեր շուկաներ: Դա օգուտ կլինի նաև Հայաստանին, քանի որ կիսապատրաստի ապրանքի վրա, որը այստեղ ամբողջացնելով և փաթեթավորվելով,  կգրվի հայկական արտադրանք», - ասել է Արա Շահբազյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: