ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու նոր տարեշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 15-ից

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տուրիզմի բաժնի պետը զեկուցել է, որ, հաշվի առնելով «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսների վերաբրենդավորման գործընթացը, այս տարի ծրագրի տարեշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 15-ից: 

Երևանում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման գործընթացի հետ կապված, զեկուցվել է, որ Նալբանդյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում մեկնարկել են համապատասխան շինարարական աշխատանքները և առաջիկա օրերին կտեղադրվի առաջին կետը:
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առթիվ ապրիլի 18-ից մեկնարկել են մայրաքաղաքի հուշարձանների լվացման և դրանց շրջակայքում առկա QR կոդ-ցուցանակների գույքագրման աշխատանքները: Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը զեկուցեց, որ 120 գույքագրված հուշարձաններից 37-ում առկա են համապատասխան ցուցանակներ, առաջիկայում, մասնավորի հետ համագործակցությամբ, մյուսները ևս կհամալրվեն նմանատիպ ցուցանակներով: Միաժամանակ, զեկուցվել է, որ վերագործարկվել է նախնական տարբերակով QR-կոդ-ցուցանակների հետ կապված monuments.yerevan.am  կայքը, որի վրա այցելուները կարող են գտնել հուշարձանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:
Խորհրդակցությանը նաև զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, Հաղթանակի զբոսայգում ավարտվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: