ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Հայաստանն՝ Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ակտիվ դերակատար

Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին երկար սպասված համաձայնագիրը վերջապես կնքվեց: Այն իրենից ներկայացնում է կարևոր տնտեսական ձեռքբերում, որն ունի ընդգծված առանձնահատկություններ Հայաստանի համար:

Առաջին հերթին պետք է նշել, որ համաձայնագիրը ժամանակավոր է՝ երեք տարով: Եռամյա ժամկետի ավարտից հետո, հաջողելու պարագայում, լիարժեք համաձայնագրի կնքման ակնկալիք կա: Սա ենթադրում է ազատ տնտեսական գոտու առավելագույնս արդյունավետ գործարկման նախատրամադրվածություն:

Հայաստանի դերակատարությունն ու մասնակցության շահեկանությունն ավելի ցայտուն է՝ ելնելով մի շարք հանգամանքներից: Նախևառաջ, Իրանի հետ ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն ունի ցամաքային կապ, ինչը նշանակում է, որ աշխարհագրորեն ԱՏԳ-ն տեղակայված կլինի հենց մեր երկրում: Սա, իր հերթին ենթադրում է Իրանի հետ Մեղրու ԱՏԳ զարգացում, մեր երկրում նոր աշխատատեղեր, տնտեսական ակտիվության աճ, Իրան-Հայաստան փոխադարձ առևտրի աճ: Վերջինիս մասով հատկապես նշանակալից Իրանի կողմից վարվող արտաքին առևտրի հովանավորչական քաղաքականության խոչընդոտի հաղթահարում. ԱՏԳ-ի շրջանակներում իրականացվող առևտրաշրջանառության մեջ ներառված են 400-500 անուն ապրանքատեսակ, որի արտահանմամբ Հայաստանը հետաքրքրված է:

Մյուս կողմից, հաշվի առնելով Իրանի նկատմամբ Արևմուտքի որդերգած միջուկային ծրագրի առկայություն, որը հղի է Իրանի համար ռիսկային զարգացումներով, Հայաստանը մեր հարևան երկրի համար կընկալվի դեպի արտաքին աշխարհ էլ ավելի կայուն դարպասներ՝ արդեն ինստիտուցիոնալ լրացուցիչ լծակով:

Ի վերջո, Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ստեղծման բանակցային դերակատարը Հայաստանն էր: Ուստի հաջողված բանակցությունները մի կողմից կբարձրացնեն ՀՀ դերակատարությունը ԵԱՏՄ կառույցում, մյուս կողմից և՛ ներսում, և՛ դրսում տեղ կհասնեն համապատասխան ազդակներ ԵԱՏՄ-Հայաստան-երրորդ երկիր բանակցային կամրջի արդյունավետության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 67%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  28° 
23.06.2018
18°  31° 
24.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: