ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի 26-ին կայանալիք «Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբին կարող է միանալ յուրաքանչյուրը

Գրենոբլի «Հայկական մշակույթի տունը», առաջնային համարելով միասնականության գաղափարը, մայիսյան հաղթանակների առթիվ հանդես է եկել համահայկական ֆլեշմոբ կազմակերպելու նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով մայիսի 26-ին համախմբել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերին՝ քոչարու շուրջ: 

Ինչպես հայտնում է «Հայերն այսօր»-ը՝  միահամուռ քոչարի պարելու ցանկություն և պատրաստակամություն է հայտնել արդեն 78 կազմակերպություն, որոնք ներկայացնում են 52 քաղաքներ 25-ից ավելի երկրներից: Ի դեպ, այս բացառիկ միջոցառմանը կարող է միանալ մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից, զբաղվածությունից և անգամ քաղաքական հայացքներից:

Պարզապես անհրաժեշտ է նախապես լրացնել մասնակցության հայտը www.aripariqochari.com կայք-էջում, մայիսի 26-ին մեր բնակության երկրներում պարել քոչարի, նկարահանել, այնուհետև տեսանյութը վերբեռնել youtube կամ facebook՝ վերնագրի մեջ անպայման ավելացնելով #aripariqochari հեշթեգը, որը կօգնի որոնման համակարգերին տեսանյութը դարձնել բոլորին արագ և հասանելի:

Թեև միջոցառման անցկացմանը հաշված օրեր են մնացել, սակայն «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին մասնակցել ցանկացողների թիվն օր օրի ավելանում է՝ ընդգրկելով ավելի լայն աշխարհագրություն: Սա նշանակում է, որ մայիսի 26-ին կստեղծվի էներգետիկ մի հզոր կամուրջ հայրենիքում և աշխարհի ամենահեռավոր անկյունում ապրող ամեն հայի միջև։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: