ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները հայկական դրոշը ծածանեցին Միջազգային տիեզերակայանում

Երևանի 2800-ամյակի և Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի և Երևանի պետական դրոշները ծածանվել են Միջազգային տիեզերակայանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ դրոշներն ուղարկել են տիեզերք 2018 թվականի սկզբին պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ։

Նույն ժամանակահատվածում Հրաչյա Պողոսյանը դիմել է Հայ Առաքելական եկեղեցուն` իր նախաձեռնության համար օրհնություն ստանալու համար։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հավանություն է տվել արտասովոր գաղափարին և իր օրհնությունը տվել դրոշները տիեզերք ուղարկելու համար։

Մարտին Հրաչյա Պողոսյանը ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ներկայությամբ դրոշները փոխանցել է Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց-փորձարկող Օլեգ Արտեմևին, որն էլ պետք է դրանք հասցներ Միջազգային տիեզերակայան։

Օլեգ Արտեմևը («Ռոսկոսմոս», Ռուսաստան) ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Էնդրյու Ֆոյսթելի և Ռիչարդ Արնոլդի հետ ընդգրկված է «Սոյուզ ՄՍ-08» տիեզերանավի անձնակազմում։ Նրանք մարտի 21-ին երկարատև արշավի են մեկնել Միջազգային տիեզերակայան-55/56։

Այժմ Հայաստանի դրոշները հերթական պտույտն են կատարում Երկիր մոլորակի շուրջ` սպասելով վերադարձին։

Տիեզերանավը Երկիր կվերադառնա սեպտեմբերին։ Իսկ հոկտեմբերին Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Երևան կժամանի Ռուսաստանի պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաև տիեզերագնացները։ Հյուրերը դրոշները կփոխանցեն ՀՀ-ի և Երևանի ղեկավարներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: