ՀՀ-ԵՄ համաձայնագիրը յուրօրինակ զարգացման ծրագիր է. ԱԳ նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Եվրոպայի օրվա կապակցությամբ: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի դեսպան Սվիտալսկի,
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի ներկաներ,
Ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել Եվրոպայի օրվա կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ այս տոնական համերգը կազմակերպելու համար։
Օրվա խորհուրդը` խաղաղությունը և միասնությունը, լավագույնս է բնորոշում ժամանակակից Եվրոպան: Հիրավի, անցնելով երկու կործանարար համաշխարհային պատերազմների արհավիրքների միջով, Եվրոպայի քաղած դասերը ուղեցույց կարող են հանդիսանալ ողջ մարդկության համար: Միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, հանդուրժողականության, ժողովրդավարության ու այլ համընդհանուր արժեքների վրա է կերտվում կայուն, խաղաղ ու զարգացող հասարակությունը, ձևավորվում իսկական քաղաքացին։
Հնուց ի վեր Հայաստանը մաս է կազմել եվրոպական քաղաքակրթությանը և փորձել իր համեստ, բայց և տեսանելի ներդրումն ունենալ վերջինիս զարգացման գործում։ Այսօր էլ Հայաստանը շարունակում է ընդլայնել իր հարաբերությունները Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, ամրապնդել դիրքերը եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդում, իր ավանդն է ներդնում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության աշխատանքներին։
Եվրոպայի օրվա անցած տարվա այս տոնակատարությունից ի վեր նշանակալի զարգացումներ են եղել ԵՄ հետ մեր հարաբերություններում։ 2017թ. նոյեմբերին ստորագրվեց, իսկ 2018թ. ապրիլին Հայաստանի կողմից վավերացվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այն լոկ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները կարգավորող մի նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված փոխգործակցության արտահայտումն է: Փետրվարին ստորագրվեց «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի հաստատման մասին որոշումը, որը նոր համաձայնագրի հետ միասին երկկողմ համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղեցույցն է։
Ես վստահ կարող եմ ասել, որ նոր համաձայնագիրը յուրօրինակ զարգացման ծրագիր է, իր հստակ նպատակներով ու ժամանակացույցով, որի հաջող իրականացումը խորքային ազդեցություն կունենա հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:
Սիրելի ներկաներ,
ակներև է Եվրոպայի օրվա միջոցառումների հանդեպ հետաքրքրությունը թե՛ Երևանում և թե՛ մեր հանրապետության մարզերում: Ցանկանում եմ, որ այդ հետաքրքրությունն ու մոտեցումները տարածվեն նաև ՀՀ-ԵՄ մեր հարաբերությունների ողջ ներկապնակի, մեր համատեղ ողջ օրակարգի ու դրա հաջող իրագործման վրա։
Հայաստանի նոր կառավարությունը ձևավորված համաժողովրդական սիրո և համերաշխության շարժման ալիքի վրա, հաստատակամ է շարունակելու սերտ գործընկերային հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ հավատարիմ մնալով նախանշված օրակարգին` տարածաշրջանային կայունության, խաղաղության ամրապնդման և կայուն զարգացման մեր համատեղ հանձնառությանն ու տեսլականին։
Շնորհավոր Եվրոպայի օրը»։
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ