ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունիսի 1. 2800-ամյա Երևանը երեխաների աչքերով (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքում կազմակերպվել են մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Դրանք անցկացվում են «Երևանյան ամառ 2018» եռամսյա ծրագրի շրջանակում և նվիրված են մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանին: Մանուկների համար տոնական այս օրը Ազատության հրապարակը, ձևավորված ավանդույթի համաձայն, երեխաներինն էր: 

Հրապարակի տարածքում մանուկներն իրենց բազմերանգ կավճանկարներում պատկերել էին 2800-ամյա մայրաքաղաքը՝ արևաշող և ժպտացող, որոնցում արտացոլված էին նաև նրանց մանկական երազանքները: Երևանի քաղաքապետարանի կողմից փոքրիկների համար ապահովվել էին անսահմանափակ քանակով գունավոր կավիճներ: Ազատության հրապարակում կազմակերպվել էր նաև մանկական տոնական համերգային ծրագիր, որտեղ ելույթ են ունեցել երգի ու պարի մանկական համույթներ, փոքրիկ երգիչներ: Նախաձեռնությանը միացել էին նաև ՀՀ ոստիկանության փողային նվագախումբն ու մշակույթի տան սաները:
Հրապարկի հարակից հարթակում էլ մայրաքաղաքի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ անցկացվել է «2800-ամյա Երևանը երեխաների աչքերով» խորագիրը կրող կերպարվեստի բաց դաս: Պատանի նկարիչներն իրենց աշխատանքներում ներկայացրել են երևանյան բնապատկերներ և տեսարժան վայրեր:
Ազատության հրապարակում ներկա հաշմանդամություն ունեցող երեխաներին էլ տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի կողմից նվերներ են հանձնվել 
Ի դեպ, հունիսմեկյան միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանն էլ վաղ առավոտից այցելել է երևանյան ծննդատներ, շնորհավորել այսօր ծնված երեխաների մայրերին՝ նվերներ փոխանցելով նրանց:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: