ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտին-Սի Ցզինպին. հերթական հանդիպում, որը կդառնա աննախադե՞պ

golos-ameriki.ru

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:  ՌԴ նախագահը Չինաստանում է երեքօրյա այցով:

Չինաստանի մայրաքաղաքում Վլադիմիր Պուտինին հագեցած օրակարգ է սպասվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության հարցերի ողջ շարքը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության լայնածավալ համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:
Կքննարկվեն նաև միջազգային օրակարգի ամենասուր հարցերը, այդ թվում՝ Կորեական թերակղզում տիրող իրավիճակը և իրավիճակը իրանական միջուկային ծրագրի շուրջ: Բացի այդ, ՌԴ նախագահը զրույցներ կունենա Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուի, ինչպես նաև ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ:

Պետական այցի արդյունքներով նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ստորագրել, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի, տիեզերքի, մտավոր սեփականության պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության մասով, փոխանցում է Ինտերֆաքսը:

Բանակցությունների պաշտոնական մասից հետո Պուտինը և Սի Ցզինպինն արագընթաց գնացքով կուղևորվեն Տյանցզին քաղաք, որտեղ կդիտեն Ռուսաստանի և Չինաստանի պատանեկան ակումբային թիմերի հոկեյի հանդիպումը:

Շաբաթ և կիրակի օրերին Պուտինը կանցկացնի Ցինդաո քաղաքում, որտեղ տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովը, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահը նախատեսում է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գագաթաժողովին եկած համաշխարհային առաջնորդների հետ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը մտադիր են խորացնել և ներդաշնակեցնել եվրասիական ինտեգրացիոն գործընթացները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք վճռական ենք շարունակել համատեղ ջանքերը Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները խորացնելու և ներդաշնակեցնելու համար: Խոսքը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու միակցման և ապագայում այս հիմքով մեծ եվրասիական գործընկերության ձևավորման մասին է»,- ասել է Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո:
Պուտինն ընդգծել է,  որ այս ուղղությամբ կարևոր քայլ էր «մայիսին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրումը»:
Երկու երկրների ղեկավարները նաև համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում նշվում է, որ Ռուսաստանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը բարդ և փոփոխական միջազգային իրավիճակի պայմաններում կշարունակեն ռազմավարական համագործակցությունը և արտաքին գործերի նախարարության համակարգումը և փոխադարձ աջակցությունը համաշխարհային ասպարեզում կտեղափոխեն որակապես նոր մակարդակի:

«Կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն համաշխարհային և տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությանը և կայունությանը, այդ թվում հաշվի առնելով, որ մի քանի պետություններ «հրթիռային սպառնալիքի» պատրվակի ներքո միակողմանիորեն հակահրթիռային պաշտպանության համակարգերն են զարգացնում ու  տեղակայում դրանք Եվրոպայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ վնաս հասցնելով տարածաշրջանային պետությունների անվտանգության ռազմավարական շահերին, այդ թվում՝ Ռուսաստանին ու Չինաստանին և բացասաբար ազդելով ռազմավարական հավասարակշռության, համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա»։ Այս մասին ասված է Պեկինում բանակցությունների արդյունքում ընդունված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի համատեղ հայտարարությունում։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Պուտինի այցը Չինաստան սովորական իրադարձություն է, քանի որ երկու երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպում են, երբեմն էլ տարվա ընթացքում տասն անգամ, սակայն միևնույն ժամանակ կան մի քանի ֆորմալ և ոչ ֆորմալ նշաններ, որոնք հուշում են, որ այս այցը կարող է դառնալ աննախադեպ: Հատկապես կարևոր է հիշատակել այն փաստը, որ ԱՄՆ-ն շարունակում է սպառնալիքները  և’ Չինաստանին, և’ Ռուսաստանին:

Շատ կարևոր հանգամանք է, որ նրանք կարող են պլանավորել առաջիկա մի քանի տարիների երկու երկրների համատեղ աշխատանքը` չնայած աշխարհում անընդհատ աճող լարվածությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: