ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

2018-ին Մեծ Բրիտանիայի տնտեսության աճը կդանդաղի մինչև 9 տարվա նվազագույն ցուցանիշ

Daily NHT

Ընթացիկ տարում Մեծ Բրիտանիայի տնտեսության աճը կլինի 2009 թվականից ի վեր ամենաթույլը՝ սպառողական ծախսերի, առևտրի և գործարարության ներդրումների թուլության պատճառով: Այս կանխատեսումն արվել է Մեծ Բրիտանիայի առևտրական պալատների ասոցիացիայի կողմից (British Chambers of Commerce, BCC),  հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

BCC-ի փորձագետները 2018 թվականի համար Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքի աճի կանխատեսումը 1,4 տոկոսից իջեցրել են մինչև 1,3 տոկոս:

Եվրամիությունից  դուրս գալու պատճառով տնտեսագետների մեծ մասը սպասում է առաջիկա երկու տարում Մեծ Բրիտանիայում վերելքի թուլացում: Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում Է, որ բրիտանական տնտեսության աճը կլինի Եվրոպայում ամենաթույլը, եթե հաշվի չառենեն Իտալիան:

«Հաջորդ երկու տարին գործարարության համար փորձությունների ժամանակ կդառնան Մեծ Բրիտանիայում»,- հայտարարել է BCC-ի գլխավոր տնօրեն Ադամ Մարշալը: Նա երկրի կառավարությանը կոչ է արել՝ չխորանալ Եվրամիությունից դուրս գալու գործընթացի շուրջն ավելորդ երկարատև բանավեճերի մեջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 6.44 կմ/ժ
27 C°
 
20°  30° 
22.07.2018
19°  30° 
23.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: