Փաշինյանը մտավախությո՞ւն ունի Մոսկվայի հետ կապված
Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Վարչապետի կողմից ամրագրվել են մի քանի կարևոր թեզեր, որոնք թերևս հիմք են ստեղծում բանակցային գործընթացի առաջմղման համար։ Մասնավորապես՝ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել բանակցել Ալիևի հետ և հատուկ կարևորել է խաղաղ կարգավորման համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը՝ այն է վստահության միջոցների իրագործումն ու ռազմատենչ հռետորաբանության բացառումը։
Այդ համատեքստում հետաքրքրություն է ներկայացնում նաև Նիկոլ Փաշինյանի անդրադարձը պատերազմի վերսկսման վտանգին։ Նա նշել է, որ պատերազմի վտանգը մշտապես առկա է, և հայ ժողովուրդը միշտ պետք է պատրաստ լինի դրան։ Սակայն, առավել ուշագրավն այն հայտարարություններն էին, որ ՌԴ-ն հնարավորություն ունի թույլ չտալ պատերազմի վերսկսում և, բնական է, որ, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, ամեն ինչ անելու է Ադրբեջանի հնարավոր սադրանքը կանխելու համար։
Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և տարիներ շարունակ ԱՄՆ և Ֆրանսիայի հետ համատեղ ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության ապահովման, հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Փաշինյանի այս հայարարությունn ոչ միայն ցույց է տալիս Հայաստանի կողմից ՌԴ հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորումն, առաջին հերթին, անվտանգային հարցերում, այլ նաև ընդգծում և զգալիորեն մեծացնում է ՌԴ դերակատարումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Այս կերպ ՀՀ վարչապետը մեծացնում է Մոսկվայի պատասխատանատվությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։
Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությամբ նաև յուրահատուկ ազդակ է հղում Ադրբեջանին առ այն, որ ցանկացած սադրանք Հայաստանի և Արցախի նկատմամբ կարող է դիտարկվել նաև որպես քայլ ՌԴ-ի նկատմամբ, ինչը դժվար թե ցանկալի լինի և Բաքվի համար անհետևանք մնա։
Կարելի՞ է արդյոք Փաշինյանի այս հայտարարությունը գնահատել որպես մտահոգության արտահայտում՝ կապված թե՛ Ադրբեջանի մտադրությունների, թե՛ ՌԴ-ի հնարավոր արձագանքի հետ։ Ամեն դեպքում, Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի դեմ պայքարում հույսը մշտապես դնում է սեփական բանակի մարտունակության և ժողովրդի ոգու վրա, որն իր ուժն ու կարողությունը հերթական անգամ դրսևորեց 2016թ․ Ապրիլյան պատերազմի օրերին։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ