Հայաստանը խնդիր ունի հավասար գործընկերոջ պես պատասխանել Լավրովին
Հայաստանի գործող իշխանությունների կողմից հռչակված հիմնական սկզբունքներից մեկն արտաքին քաղաքականության մեջ ինքնիշխանության ամրապնդումն ու այլ երկրների հետ հավասար գործընկերների պես հարաբերվելն է։ Սա, անշուշտ, շատ կարևոր նպատակ է՝ նպաստող ՀՀ արտաքին շահերի առաջմղմանն ու դիրքերի ամրապնդմանը։ Սակայն այս նպատակը բավական նուրբ գործիքակազմ է պահանջում և հեռատեսություն՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության մեջ։ Ներքաղաքական այնպիսի գործողությունները, որոնք արտաքին դերատակատարների կողմից բաց և կոշտ արձագանք են ստանում և ազդում հանրային տրամադրությունների վրա, ոչ միայն չեն ամրապնդում, այլև ավելի են թուլացնում Հայաստանի ինքնիշխանությունը։
Կոռուպցիայի դեմ պայքարն ու հանցագործությունների բացահայտումը, արդար դատավարության իրականացումն ու օրենքի տառի պահպանումը ցանկացած ժողովրդավար երկրի գլխավոր նպատակն են, և Հայաստանի հանրության բնական պահանջմունքը։ Բայց այսօրվա ստեղծված իրավիճակում փաստացի որոշ քայլեր այս ուղղությամբ, իսկ ավելի ճիշտ, այդ քայլերի իրականացման ոչ բավարար նրբությունը, Հայաստանի համար բավական լուրջ արտաքին քաղաքական խնդիրներ և անվտանգային մարտահրավերներ են ստեղծում։
ՌԴ աննախադեպ կոշտ արձագանքը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեպքի հետ կապված, ըստ էության, ակնհայտ միջամտություն էր ՀՀ ներքաղաքական գործընթացներին։ Այս միջամտությունը պայմանավորված էր նրանով, որ Յուրի Խաչատուրովը ներկա պահին ՀԱՊԿ գործող ներկայացուցիչ է, և նրա անվան հետ կապված նման միջադեպն անուղղակի հարված է նաև ողջ կառույցի և դրա անդամ երկրների հեղինակությանը։ Եվ ՀՀ իշխանություններն այսօր խնդիր ունեն մի կողմից՝ արձագանքել «հավասար գործընկերոջ» պես, մյուս կողմից՝ կանխել հնարավոր ռիսկերը։
Հայաստանին անցյալում հաջողվել է իր շահերն աշխարհաքաղաքական ասպարեզում առաջ մղել թափանցիկ և կանխատեսելի արտաքին քաղաքականության շնորհիվ։ Բոլոր դեպքերում, երբ այս սկզբունքները խախտվել են, Հայաստանը բավական լուրջ խնդիրներ է ունեցել։ Եվ այժմ էլ, առավել նպատակահարմար և ոչ ռիսկային կլիներ, եթե պաշտոնական Երևանն առավել բաց գործեր և նախապես ներկայացներ ՀԱՊԿ գործընկերներին առկա իրավիճակը, փոխարիներ Յ․Խաչատուրովին այլ պաշտոնյայով, և հետո միայն անդրադարձ կատարվեր նրա հետ կապված ներքին հարցերին։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանություններից բավական մեծ ջանքեր կպահանջվեն ռուս գործընկերների հետ միմյանց հասկանալու, հետագա հնարավոր ռիսկերը կանխելու և Հայաստանի ինքնիշխանությանը հասցված հարվածը մեղմելու համար։ Սա կարևոր փորձաքար է լինելու հավասար գործընկերության կառուցման հայտարարված ուղու վրա։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
