ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ–Չինաստան արժութային պատերազմի վերածվող լարվածությունը կազդի զարգացող բոլոր տնտեսությունների վրա

South China Morning Post

Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջև տնտեսական լարվածությունը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության ուշագրավ թեմաներից մեկը: Երկու երկրների միջև տարիներ շարունակ ընթացող տնտեսական, առևտրային, տեղեկատվական փոխադարձ հարձակումները նոր ալիք ստացան Թրամփի իշխանության գալուց հետո՝ պայմանավորված վերջինիս կողմից իրականացվող խիստ պրոտեկցիոնիստական քաղաքականությամբ:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիս ամսին ԱՄՆ պաշտոնապես հայտարարեց ներկրվող չինական ապրանքների նկատմամբ 25% լրացուցիչ մաքսերի սահմանման մասին (50 մլրդ դոլար), ինչին հետևեցին Չինաստանի սիմետրիկ գործողությունները: Չբավարարվելով այդքանով, Դոնալդ Թրամփը խոստացավ  ևս 10 %-ով բարձրացնել սահմանային տուրքերը չինական ապրանքների նկատմամբ, սակայն բոլորովին վերջերս բարձրացրեց կրկին 25%-ով: Չինական կողմից պատասխան քայլերը չհապաղեցին. հնչեց չինական իշխանությունների հայտարարությունը ԱՄՆ-ից մի շարք ապրանքատեսակների ներկրման ծավալների կրճատման մասին, որոնց քանակի շուրջ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել:

Առևտրային այս փոխադարձ գործողությունների հետևանքները, սակայն, միայն այդ երկու տնտեսությունների մտահոգության առիթը չեն, և դա բացատրվում է ոչ միայն երկուսի՝ գերտերություններ լինելու հանգամանքով, այլ՝ ստեղծված լարվածության արդյունքում ձեռնարկվող միջոցառումներով: Խոսքը Չինաստանի կողմից նման իրավիճակներում մշտապես կիրառվող արժութային քաղաքականության մասին է, մասնավորապես՝ յուանի արժեզրկման տեսքով:

Պետք է նշել, որ չինական արժույթի արժեզրկումն ունի բնական և արհեստական դրդապատճառներ: Որպես բնական, տվյալ պահին համարվում է ԱՄՆ հետ լարված տնտեսական փոխհարաբերությունները, ինչի արդյունքում նվազել են չինական արժույթի հոսքերը: Արհեստական պատճառի դերում հանդես է գալիս պետության կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, ինչի արդյունքում յուանն արժեզրկվում է՝ մրցունակությունը պահպանելու նպատակով: Դա առաջացնում է առևտրային հարաբերությունների մեջ գտնվող մյուս բոլոր կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ օբյեկտիվ զարյույթը, քանի որ արժութային խաբքերից տուժվում է հայրենական արժույթը: Ամերիկյան կողմի գնահատմամբ, այս առումով Չինաստանը մշտապես եղել է անազնիվ գործընկեր:

Ընգծենք, որ հենց յուանի արժեզրկման արդյունքում արևմտյան-ասիական այս լարվածության մեջ ակամայից ներգրավվում է համաշխարհային տնտեսությունը, առավելապես՝ զարգացող երկրները, որոնք առևտրային սերտ կապերի մեջ են երկու երկրների հետ և որոնք չունեն տնտեսական բավարար հզորություններ նման իրավիճակներում դիմակայելու: Բավական է միայն դիտակել տարիների ընթացքում դոլարի տատանումներից տարբեր երկրների տնտեսությունների կրած հետևանքների դինամիկան:

Հասկանալի է, որ այս լարվածության հանգուցալուծումներին սպասելը դեռ վաղ է: Դա նշանակում է, որ ցանկացած երկիր սեփական դրամավարկային կարգավորիչներով պետք է աշխատի մեղմացնել եսեփական տնտեսությունում միջազգային արժույթների փոխարժեքների կտրուկ տատանումների հետևանքները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: