ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական օդուժն 70-ից ավելի ահաբեկիչների է ոչնչացրել Էս Սուվեյդայի նահանգում

riafan.ru

Սիրիայի ռազմաօդային ուժերն օգոստոսի 7-ին Էս Սուվեյդայի նահանգում գրոհել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների վրա եւ ոչնչացրել 70-ից ավելի զինյալների: Ինչպես հայտնել Է SANA գործակալությունը, օդաչուները ոչնչացրել են հակառակորդի ռազմափոխադրական միջոցները եւ զենքով ու զինամթերքով մի քանի բեռնատարներ: Ահաբեկիչների հենակետերի վրա հարվածները հասցվել են Սիրիական անապատի Քեբր Էշ Շեյխ օազիսում, որտեղից նրանք հարձակումներ են կատարում խաղաղ գյուղերի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԻՊ-ի առաջադիրքերի դեմ օգոստոսի 6-ին սկսված ընդգրկուն գործողության ընթացքում զորքերին հաջողվել Է իրենց վերահսկողության տակ վերադարձնել յոթ շրջան Էս Սուվեյդայի հյուսիսում, արեւելքում եւ հարավում: Կառավարական ուժերը, որոնց կողմից կռվում են զինված ընդդիմության մի քանի ջոկատներ, հետապնդում են ԻՊ-ի հրոսակախմբերին եւ այժմ մարտեր են մղում Շինվան Էլ Ասֆեր վայրի կարեւոր հենակետի համար: SANA-ի տեղեկություններով՝ ռազմական գործողությունը նպատակ Է հետապնդում վերջ դնել ահաբեկիչների ներկայությանը Էս Սուվեյդայի նահանգում եւ Սիրիական անապատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: