ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ․ Արամ Ա-ի շնորհավորական ուղերձը

Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ հայ ժողովրդին ուղերձով է դիմել Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.-ն։ Ինչպես հայտնում է Tert.am-ը, անդրադառնալով հայ ժողովրդի անկախության կերտման և վերակերտման հավաքական հավատքին, ամուր վճռականությանն ու միասնականության հրամայականին:
 
Վեհափառ Հայրապետը նշել է, որ անկախ հայրենիքը, բնականաբար, ունեցել է թերություններ ու հաջողություններ, սակայն շարունակել է հայրենաշինության աշխատանքը՝ շնորհիվ մեր ժողովրդի գործուն մասնակցության։

«Հայրենիքը հզորացնելն ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կարող լինել, այն առաքելություն է գերազանցապես,-ընդգծել է Հայրապետն՝ ավելացնելով,-ներկա Հայաստանը դեմ հանդիման է նոր մարտահրավերների, որոնց դիմագրավումը հայ ժողովրդի բոլոր զավակների գիտակից մասնակցությունն է պահանջում»:

Նորին Սրբության խոսքով՝ անկախության օրը ցնծության օր է. միաժամանակ հրավեր է՝ իրապաշտ ոգով ու քննական հայացքով ինքնաքննության համար, որպեսզի նպատակասլաց կերպով կարողանանք կերտել հայրենիքի ապագան:

Խոսելով Հայաստանի ներկա կացության մասին, Վեհափառ Հայրապետը նշել է, որ «հայրենիքը գտնվում է տագնապներով լի խաչմերուկի դիմաց, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական անհրաժեշտություն է»։

Հետևաբար, Նորին Սրբութիւնը կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից ու արտահայտություններից, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում:

«Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ. մեր միակամությունը հզորության աղբուր է և երաշխիքն է մեր հայրենիքի ու ժողովրդի հաջողության»,-ասել է նա:

Ապա, անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին, Հայրապետը թվարկել է այն տագնապները, որոնց դիմակայելու համար համահայկական ճիգեր են անհրաժեշտ, օրինակ՝ Հայաստանում օրինականության ամրապնդումը, հայ ժողովուրդին կենսամակարդակի բարելավումը, տնտեսական կյանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախության ամրապնդումը և Հայաստանի միջազգային հարաբերությունների ընդլայնումը:

Վեհափառ Հայրապետը շեշտել է հայոց բանակի առանցքային դերն անկախության պահպանման հարցում. «Մեր նոր օրերի թշնամիներից գիշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղաներն են՝ մեր նոր օրերի հերոսները: Մենք հայոց բանակին հետ ենք՝ բառի ամբողջական իմաստով»,- շեշտել է նա:

Անդրադառնալով հայ ազգի գոյատևման պայքարում հայ եկեղեցու ունեցած դերակատարության՝ Արամ Ա.-ն ասել է. «Հայ եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի հոգևոր հեղափոխությամբ, Ս. Մեսրոպ Մաշտոցի մշակութային հեղափոխությամբ և Խրիմյան հայրիկի մարտունակութեամբ, Հայաստանի անկախության դրոշակակիրն է դարձել:

Մեր եկեղեցին մեր պատմության բոլոր ժամանակներում իր արյունն է թափել Հայաստանի անկախության համար, որովհետև մեր եկեղեցին մեր ժողովուրդն է։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեր եկեղեցին կոչված է շարունակել իր հավատքի առաքելությունը և ժողովուրդին ծառայելը՝ միշտ մնալով հայրենիքի կողքին, ջատագովը հանդիսանալով մեր հայրենիքի անկախության»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: