ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենետիկի հանձնաժողովն ընդունում է Հայաստանի առանձնահատուկ իրավիճակը

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Վենետիկի հանձնաժողովի մամուլի քարտուղարի տրամադրած հայտարարության մեջ ասվում է․

«Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ առաջին փոխվարչապետի քննարկումների արդյունքում Վենետիկի հանձնաժողովը ընդունում և աջակցում է այն խաղաղ ճանապարհին, որով հայ ժողովուրդը առաջ է տանում փոփոխությունները։ Ընդունում է Հայաստանում առանձնահատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղաժամ ընտրությունների անցկացում։

Ողջունում է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ պահպանել միջազգային չափանիշները՝ ընտրական օրենսգրքի վերնայման ժամանակ։

Նշում է, որ առաջարկված փոփոխություններն ունեն լեգիտիմ նպատակներ ու հիմնականում դրական են թվում։

Վենետիկի հանձնաժողովը, մասնավորապես, ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվել են քվեարկության իրավունքի դյուրացման համար, լրատվամիջոցների հասանըելիությունը, դիտորդների իրավունքները և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացի թափանցիկությունը ընդլայնելու, ինչպես նաև ընտրական կեղծարարության դեմ պայքարելու համար։

Ողջունում է առաջին փուլից հետո դաշինքների կազմելու մասնակիցների թվի սահմանափակման վերացումը՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի առանցքային առաջարկությունների։

Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի մյուս առաջարկությունների իրականացումը՝ մասնավորապես,

- ընտրական շեմի և ընտրական գրավի վերադարձման նվազեցումը, ընտրական գրավի գումարի նվազեցումը։

- Դիտորդների ու մամուլի ներկայացուցիչների հավատարմագրման վերջնաժամկետների նվազեցումը, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների վերացումը, ինչպիսին է նրանց թվաքանակի սահմանափակման հնարավորությունը։

- զինված ուժերում ազատ քվեարկության ապահովման երաշխիքները։

Հիշեցնում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ կապված ընտրական համակարգում խոշոր փոփոխությունների հետ, ինչպիսիք են տարածքային (ռեյտինգային) ցուցակների վերացումը, որոնք պետք է կատարվեն ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում։

Նշում է նաև, որ այս վերապահումները պակաս կարևոր են, եթե քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս փոփոխությունների վերաբերյալ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: