ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, խնդրում եմ որևէ մեկը որևէ կերպ սա չմեկնաբանի, թե մենք այս դիրքորոշմամբ նսեմացնում ենք 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար ու մեր ընկալմանբ հայ-թուրքական հարաբերություններում խնդիր չէ: Դա մեզ համար անվտանգության խնդիր է և ոչ միայն մեզ համար՝ միջազգային անվտանգության խնդիր է, ու դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացին», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, սահմանը մեր կողմից փակ չէ։ Սահմանը փակ է Թուրքիայի կողմից ու Թուրքիայի կողմից փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով. դա վատ քաղաքականություն է, որովհետև, եթե որևէ մեկը հույս ունի Հայաստանի Հանրապետությանը, Ղարաբաղի ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել Ղարաբաղյան հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, ինքն ուղղակի սխալվում է և ես ուզում եմ, որ բոլորս սա արձանագրենք: Այո՛, մենք պատրաստ ենք հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, բայց բացառում եմ, որ մեր կառավարությունը և մեր ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որևէ քայլ անել։ Ընդհակառակը՝ մենք այդ պայմանների գործադրմամբ ավելի կամրանանք, կհամախմբվենք և ի վերջո կհասնենք մեր ազգային նպատակներին», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: