ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

NASA-ի տիեզերանավը սելֆի է արել Մարսի վրա

NASA

Օդագնացության և տիեզերական տարածքի հետազոտման ԱՄՆ ազգային վարչության (NASA-ի) տիեզերանավը՝ InSight-ը, վայրէջք է կատարել Մարսի վրա: InSight-ը վայրէջքից հետո «սելֆի» է արել և նկարն ուղարկել է Երկիր, հայտնում է «Ազատությունը»:

Տիեզերանավը պետք է հետազոտի «կարմիր մոլորակի» մակերեսը: NASA-ի կենտրոնի հեռարձակած հեռուստառեպորտաժին հետևել են ամբողջ աշխարհում:

InSight-ը Երկիր մոլորակից մինչև Մարս 550 միլիոն կիլոմետրանոց ճանապարհն անցել է կես տարում և «կարմիր մոլորակի» վրա կաշխատի «մարսյան» մեկ տարի, որը հավասար է «երկրային» 24 ամիսների: Ամբողջ ծրագրի արժեքը մոտ մեկ միլիարդ դոլար է:

InSight-ի հետազոտությունները պետք է նպաստեն Մարսի առեղծվածների բացահայտմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    25 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: