Մենք չենք կարող մեզ արտաքին քաղաքական «շռայլություններ» թույլ տալ. Նաիրա Զոհրաբյան (ԲԱՑԱՌԻԿ)
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները ժամանակի սղության պատճառով չեն կարողացել պատասխանել մեր այս հարցերին:
Ձեզ ենք ներկայացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զահրաբյանի բացառիկ հարցազրույցը:
- Որո՞նք են Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական հիմնական գերակայությունները:
- Մեր արտաքին քաղաքական հիմնական գերակայությունները չեն կարող տարբերվել Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական գերակայություններից, որովհետև չի կարող որևէ կուսակցության արտաքին քաղաքական գերակայություն տարբերվել երկրի արտաքին քաղաքական օրակարգից:
Դա, առաջին հերթին, բալանսավորված հարաբերություններն են ՌԴ, ԵՄ, ԱՄՆ հետ: Կարևորագույն գերակայությունը, որը ես համարում եմ կենսական, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է, ինչպես նաև շատ ակտիվ հարաբերությունները Չինաստանի՝ որպես աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկի հետ: Նաև, իհարկե, արտաքին քաղաքական կարևորագույն գերակայությունը եղել և շարունակում է մնալ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Այսինքն, ես չեմ կարծում, որ կլինի կուսակցություն, որի արտաքին քաղաքական օրակարգը հակազդեցության մեջ կլինի մեր երկրի պետական քաղաքական օրակարգի հետ: Ի դեպ, սա այն բացառիկ դեպքերից է, երբ բոլոր կուսակցությունների արտաքին քաղաքական օրակարգերը, կարելի է ասել նույնական են, և դա միանգամայն բնական է:
- Ինչպիսի՞ն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ձեր տեսլականը, և որո՞նք են առաջնահերթ քայլերը:
- Առաջնահերթ քայլերը շատ հստակ են. պիտի անենք առավելագույնն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար: Մենք քանիցս այս հարցը բարձրացրել ենք: Պետք է կարողանանք ճիշտ և գրագետ աշխատեցնել հստակ եռամիասնություն` միջազգային կառույցներում մեր դիվանագիտական կորպուսը, Սփյուռքի մեր ներուժը և Հայաստանի խորհրդարանի միջազգային պատվիրակությունները: Մենք շատ դեպքերում չենք կարողանում գրագետ կազմակերպել այդ աշխատանքը:
Եվ ամենակարևոր խնդիրը՝ Արցախը պետք է հնարավորինս ներգրավված լինի բանակցային գործընթացին`որպես կողմ: Իհարկե բոլորիս հասկանալի է, որ առանց Արցախի ժողովրդի կամքի չի կարող Արցախի խնդիրը լուծվել: Այստեղ երկրորդ տեսակետ չի կարող լինել: Մենք պետք է անենք առավելագույնն Արցախն ակտիվ ներգրավելու համար:
Դրանց զատ, դեռևս 2007թ. Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով կոչ էր անում ԵՄ ինստիտուտներին սկսել շատ ակտիվ աշխատել Արցախի քաղաքացիական հասարակության հետ: Մենք պետք է կարողանանք անընդհատ Արցախ բերել մարդու իրավունքների տարբեր ինստիտուտներ, միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ, որպեսզի նրանք սկսեն աշխատել Արցախում, որովհետև մարդու իրավունքը նույնական է. արցախցին ունի նույն իրավունքն, ինչպես Ֆրանսիայի՝ ամենահին ժողովրդավարությունն ունեցող երկրի քաղաքացին, ինչպես հայաստանցին: Մարդու իրավունքը չի կարող փոխվել՝ ելնելով պետության միջազգային կարգավիճակից: Եվրոպայում սև խոռոչներ չպետք է լինեն: Սա մարդու իրավունքի խնդիր է, և մենք պետք է անենք առավելագույնն Արցախը նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ինտեգրելու համար:
- Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:
- Ինձ համար, որպես նաև Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի, ուղղակի կենսական է, որ ԵՄ հետ մեր հարաբերությունները խորանան: Բոլորս պիտի հասկանանք, որ մենք լուրջ մարտահրավերներ ունեցող երկիր ենք և մենք չենք կարող մեզ արտաքին քաղաքական շատ վայրիվերումներ, «շռայլություններ» թույլ տալ: Մենք պետք է կարողանանք ճիշտ բալանսավորված հարաբերություններ պահպանել ՌԴ հետ՝ որպես ռազմավարական երկիր և նաև պետք է կարողանանք ԵՄ հետ կառուցել մեր անվտանգության այն բլոկը, որը վերաբերում է մարդու իրավունքներին, կոռուպցիային, դատական համակարգին, խոսքի ազատությանը: Վերջինն ինձ համար անվտանգության նույնքան կարևոր բլոկ է, որքան ՌԴ հետ ակտիվ փոխգործակցության մեջ գտնվող էներգետիկ բլոկը և Արցախի խնդրի անվտանգության բլոկը:
- Որո՞նք պետք է լինեն ՀՀ-Սփյուռք օրակարգի առաջնահերթությունները:
- ՀՀ-Սփյուռք օրակարգի առաջնահերթությունները շատ հստակ են. մենք նախ պետք է Սփյուռքը չդիտենք՝ որպես «կթան կով» և Սփյուռքի մասին հիշենք միայն Հայաստան հիմնադրամի կամ որևէ այլ տեղում հանգանակություն կատարելու ժամանակ: Մենք պետք է կարողանանք գրագետ աշխատել Սփյուռքի հետ, ինչի համար պետք է մոնիթորինգ անել՝ պարզելու, թե այսօր եվրոպական և արևմտան կառույցներում քանի տաղանդավոր հայ երիտասարդ է աշխատում: Պետք է կարողանանք օգտագործել ոչ միայն մեր տարեց շատ հարգարժան սփյուռքահայերի ներուժն, այլև երիտասարդներինը: Այսօր միայն NASA-ում մի քանի հայ տաղանդավոր երիտասարդ է աշխատում: Մենք պետք է կարողանանք նրանց ներգրավել հայապահպանման գործընթացում:
Ես շփվել եմ շատերի հետ, ցավոք, նրանցից շատերն օտարված են հայկական օրակարգից: Մենք նրանց պետք է բերենք մեր օրակարգ:
այլ նյութեր այս թեմայով
- ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին ամփոփեց ԱԺ՝ դեկտեմբերի...
- Միջազգային դիտորդների զեկույցները Հայաստանի վերջին 2 խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. համադրական տեղեկանք Ընտրական գործընթացում ՀՀ առաջընթացը գնահատելու նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տարիներին...
- Իրանը ողջունում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները՝...
- «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը տպավորիչ էր. Մարգվելաշվիլին շնորհավորել է Փաշինյանին «Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել,...
- Դիտորդներն արձանագրել են նախորդ ընտրությունների համեմատ առկա առաջընթացը Դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ խախտումներ չեն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ