Պատմական արտահերթ ընտրություններ Թուրքիայում. ինչո՞վ է պայմանավորված էրդողանի որոշումը
Թուրքիայում հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, որով երկիրը վերջնականապես կառավարման խորհրդարանական ձևից կանցնի նախագահականի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բաhչելիի հետ հանդիպումից հետո:
Էրդողանն այս որոշումը բացատրել է Սիրիայում և այլ վայրերում տեղի ունեցող զարգացումներով, որոնք հրատապ են դարձնում գործադիր նոր համակարգի անցումը՝ երկրի ապագայի հարցում ավելի համարձակ քայլեր ձեռնարկելու համար:
Նշենք, որ արտահերթ ընտրությունները տեղի են ունենում նախատեսվող ժամկետից գրեթե մեկուկես տարի շուտ. Թուրքիայում հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2019 թվականի նոյեմբերին:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էրդողանը, ով այս տարիներին, չնայած Թուրքիայի խորհրդարանական կառավարման ձևին, միանձնյա կառավարում է երկիրը՝ այդ թվում ընդունելով բավականին կտրուկ որոշումներ, որոշել է արտահերթ ընտրություններ անցկացնել:
Նախ նշենք, որ էրդողանի շտապողականության վրա մեծ ազդեցություն է ունեցել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հաջողությունը և մասնավորապես սիրիացի քրդերից Աֆրինի գրավումը: Այս իրադարձությունը դրականորեն է ազդել Էրդողանի և նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշի վրա: էրդողանը որոշել է օգտվել այս հանգամանքից՝ հատկապես, որ երկրում գնալով վատացող տնտեսական դրության, մարդու իրավունքների խախտումների, խոսքի ազատության սահմանափակումների պայմաններում առաջիկայում այդ բարձրացած վարկանիշը պահելը բավականին բարդ է լինելու: Ըստ սոցհարցումների՝ այժմ էրդողանին աջակցում է ընտրողների 44 տոկոսն՝ անհրաժեշտ 51-ի փոխարեն:
Միևնույն ժամանակ արտահերթ ընտրություններ նշանակելով՝ էրդողանն ընդդիմությանը զրկել է ընտրություններին պատշաճ պատրաստվելու և մասնակցելու հնարավորությունից: Այս համատեքստում հետաքրքիր է, որ այսօր Թուրքիայի խորհրդարանը ևս երեք ամսով երկարաձգեց երկրում 2016 թվականի հուլիսից գործող արտակարգ դրության ռեժիմը, ինչն օրինական հիմքեր կտա իշխանություններին քարոզարշավի ընթացքում բռնաճնշումներ կիրառել, սահմանափակել խոսքի և այլ ազատությունները:
Նշենք, որ առաջիկա ընտրություններին իշխող կուսակցությունը համագործակցելու է «Ազգային շարժման» հետ. թեև վերջինս խորհրդարանական ընտրությունների կգնա միայնակ, սակայն հրաժարվել է առաջադրել նախագահի իր թեկնածուին և կաջակցի Էրդողանին:
Էդողանի և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնական մրցակիցներն են ավանդաբար քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:
Երկուսն էլ հայտարարել են, որ պատրաստ են ընտրություններին ցանկացած պահի՝ թեկուզ դրանք կայանան վաղը, սակայն պետք է նկատել, որ ԺԴԿ-ի շանսերը նախորդ ընտրությունների համեմատ բավականին ցածր են, քանի որ կուսակցության հիմնական դեմքերն այժմ գտնվում են բանտում: Ընդ որում, նախագահական ընտրություններում շանսերը քիչ են երկու կուսակցությունների մոտ էլ:
էրդողանի հիմնական մրցակիցը նախագահական ընտրություններում կարող է դառնալ Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ով արդեն հայտարարել է երկրի արտահերթ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ 100 հազար ստորագրություն հավաքելու մասին: Ըստ կանխատեսումների՝ Աքշեներն այս պահի դրությամբ կարող է ստանալ ընտրողների ձայների 20 տոկոսը: Սակայն իշխանությունները կարող են խոչընդոտել ընտրություններին նրա կուսակցության մասնակցությունը, քանի որ թուրքական օրենսդրության համաձայն՝ այն համարվում է ընտրություններին մասնակցելու համար չափազանց երիտասարդ. կուսակցությունը ստեղծվել է 2017 թվականի հոկտեմբերին:
Այսպիսով, Էրդողանը որոշել է օգտվել ստեղծված պահից՝ մոտեցնելով պատմական պահը, երբ Թուրքիան արդեն օրենքով կլինի իր միանձնյա իշխանության ներքո:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ