ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Ադրբեջանն Արցախյան հարցի շուրջ կառուցողական, բայց ոչ բովանդակային երկխոսության մեջ են

Նախօրեին Միլանում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Է․ Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զ․Մնացականյանի երրորդ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։

Նախ կարևոր է արձանագրել, որ համատեղ հայտարարության ընդունման փաստն իսկ վկայում է կողմերի միջև կառուցողական երկխոսության մասին։ Ամեն տարի ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները ջանում են կազմակերպել այսպիսի հանդիպում և հասնել համատեղ հայտարարության, բայց քիչ չեն եղել դեպքերը, երբ համատեղ տեքստի շուրջ համաձայնվել չի հաջողվել։

Եթե անդրադառնանք հանդիպման մասին կողմերի արձագանքին, ապա երկու նախարարների հանդիպումից հետո արված հայտարարություններն ամբողջողվին նույնն է։ Նրանք կարևորել են հանդիպումը՝ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու տեսակետից և հայտնել շփումները շարունակելու մտադրության մասին։ Սա ցույց է տալիս, որ կողմերը դեռևս չեն աշխատում բանակցային գործընթացը բովանդակային առումով առաջ մղելու ուղղությամբ, այլ փորձում են հստակեցնել միմյանց դիրքորոշումները։ Դա, առաջին հերթին, վերաբերում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը։

Ինչ վերաբերում է բուն հայտարարության տեքստին, ապա ուշագրավ է միջնորդ երկրների կողմից Դուշանբեի պայմանավորվածությունների շեշտադրումը՝ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հիշատակման։ Սա որոշ չափով նշանակում է, որ նոր ձեռք բերված պայմանավորվածություններն օրակարգում երկրորդ պլան են մղել նախորդները։ Այս առումով, հայկական կողմերը խնդիր ունեն մշտապես օրակարգ բերելու Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման հարցը՝ հաշվի առնելով դրանց առավել երկարաժամկետ և հիմնարար բնույթը։

Մեկ այլ դրույթ էլ, որն արժանի է ուշադրության, արձանագրումն է, որ կողմերը բարձր են գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերն ու Անջեյ Կասպրշիկի աշխատանքը։ Սա, մասնավորապես, կարևոր է Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող այս ձևաչափի ոչ արդյունավետ լինելու մասին հայտարարությունների և հարցն այլ ձևաչափեր տեղափոխելու ջանքերի ֆոնին։

Կարելի է եզրակացնել, որ միջնորդները փորձում են շեշտը դնել առկա դրական միտումների վրա և առաջ մղել գործընթացը դեպի բովանդակային քննարկում։ Դրա մասին է վկայում նաև համանախագահների արտահայտած հույսը, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ արդյունքի վրա կենտրոնացած երկխոսության։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: