ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվեց քննարկել վարչապետ Մեյին անվստահության քվե հայտնելու հարցը

TheJournal.ie

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի բավարարել երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պահանջը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին: 

«Մենք չենք պատրաստվում ժամանակ տրամադրել թատերական ներկայացման համար»,- հեռուստաալիքին հայտարարել են Բրիտանիայի կառավարությունում: 

Քորբինն ավելի վաղ խորհրդարանում պահանջ Էր ներկայացրել Մեյին անվստահության քվե հայտնելու հարցի վերաբերյալ: Նա «անընդունելի» Է համարել Brexit-ի պայմանների շուրջ Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնագրի խորհրդարանական քվեարկությունը հաջորդ տարի հետաձգելու՝ նրա որոշումը, որը պետք Է կայանար դեկտեմբերի 11-ին: Նրա կարծիքով՝ վարչապետին անվստահության քվե հայտնելու գործընթացը «միակ միջոցն» Է, որպեսզի Brexit-ի գործարքի շուրջ քվեարկությունն անցկացվի այս շաբաթ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: