ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փայլանը Թուրքիայի մեջլիսից հայերենով է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում անդրադարձել է Հայաստանում անցկացված ընտրություններին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, հայտնում է News.am-ը: 

Կարո Փայլանը նշել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել են ապրիլին թավշյա հեղափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը և ընկերները՝ 70 տոկոս քվե ստանալով: 

«Թուրքիայի ազգային ժողովից շնորհավորում եմ ժողովրդավարական ընտրություն անցկացրած Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին։ Ընտրություններից անմիջապես հետո պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։  Հուսով եմ, որ Թուրքիան էլ «պատրաստ եմ» պատասխանն է տվել։

Այստեղից Թուրքիայի խորհրդարանի նախագահին և երկրի նախագահին կոչ եմ անում կառուցողական պատասխան տալ Հայաստանի վարչապետին։ Հավատում եմ, որ Հայաստանի հետ չլուծված խնդիրներ չունենք»,– նշել է Փայլանը՝ վերջում հայերենով ավելացրել. «Նիկոլ Փաշինյանին և ընկերներին հաջողություն եմ մաղթում»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: