ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի տնտեսությունը 2018թ.-ին

2018թ.-ը Հայաստանի տնտեսության համար ցնցումների տարի էր, պատճառը՝ երկրում տեղի ունեցած քաղաքական ակտիվ գործընթացներն են, որոնք առանձնահատուկ ազդեցություն ունեցան մեր երկրի տնտեսության վրա: Իսկ թե հատկապես ինչպիսի ազդեցության մասին է խոսքը, տարին պայմանականորեն բաժանենք երկու ժամանակաշրջան՝ հեղափոխությունից առաջ և հետո (պայմանականորեն՝ հունվարից մայիս և մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահավտածները՝ իհարկե հաշվի առնելով, որ տնտեսությանը միառժամանակ բնորոշ է լինում իներցիոն ընթացքը) և վերլուծենք իրավիճակն առանցքային մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա:

Տնտեսության ընդհանուր դրության հիմնական ցուցիչներից մեկը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, տարեսկզբին փաստեց` տնտեսական տարին լավ էր մեկնարկած: Սակայն հետագայում ցուցանիշի անկումն այլ բան ցուցադրեց: Հունվարին այն կազմել է 11.6%, սեպտեմբերին ունեցել ենք նաև բացասական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 99.8%: Հոկտեմբերին տնտեսության աճը կազմել է 3%:  

Աղյուսակ 1.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը, % / 2018

Ժամանակահատված

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Հունվար

111.6

Փետրվար

108.8

Մարտ

110.9

Ապրիլ

107.1

Մայիս

105.5

Հունիս

109.8

Հուլիս

111.1

Օգոստոս

100.5

Սեպտեմբեր

99.8

Հոտեմբեր

103.0

Նոյեմբեր

106.0

 

Համախառն ներքին արդյունքը, որը տնտեսական դրության փաստացի արձանագրող արդյունք է, եռամսյակային կտրվածքով ցուցադրում է հետևյալ պատկերը.

Ժամանակահատված

Բացարձակ արժեք

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, %

I եռամսյակ

1113049.4

109.7

II եռամսյակ

1362036.7

107.5

III եռամսյակ

1676535.3

102.7

 

Ակնհայտ է՝ հեղափոխությունից հետ ունենք ցուցանիշի անկում:

Արտաքին առևտրաշրջանառությունում ևս անկումը տարեսկզբի համեմատ շեշտակի է. հունվարին ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է 44,6%-ի աճ,  հոկտեմբերին աճը կազմել է 11,4%:  Հատկանշանակ է, որ տարվա ընթացքում ամենաբարձր աճն ապահովվել է մայիսին՝ 30,8%, ամենացածրը սեպտեմբերին՝ 96,8%:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ոլորտում այս տարի ստեղծվեց Հայաստանի համար բավական մտահոգիչ ֆոն՝ ի դեմս գործող խոշոր ներդրումային ծրագրերի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակների: Որպես արդյունք, օրինակ, Ջերսիից ստացավող ներդրումները կրճատվել են 38 259.8 մլն դրամով: Նշենք, որ Ամուլսարի հանքը Ջերսիից ամերիկյան կազմակերպության կողմից իրականացվող ներդրումային ծրագիր էր:  Այս իմաստով ՀՀ կառավարությունը մեծ անելիք ունի ներդրումների համար վստահության ֆոնը վերականգնելու ուղղությամբ, ինչն, անշուշտ, առաջիկայում բացարձակ արժեքով անկումային հետևանք կունենա:

Գյուղատնտեսության ոլորտի գրաֆիկական պատկերը տարեսկզբից բարձրացող և տարեվերջին անկում ապրող կորի տեսք ունի: Ոլորտի համախառն արտադրանքի ծավալը 2017թ.–ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ` 2018-ի հունվար-հուլիս ամիսներին պահպանել է աճի միտումը, օգոտսոսց սկսած՝ անկում ապրել (Տե՛ս աղյուսակ 2): Հասկանալի է, որ ամռան վերջում գյուղատնտեսության գրանցած արդյունքները տարեսկզբյան գործունեության հետևանքներ են, իսկ աշնան կողմ՝ արդեն ավելի ուշ ժամանակահատվածի: Ոլորտի նման անկման պատճառը հայտնի է՝ Սևանից ջրառի հետ կապված խնդիրը, որը, ճիշտ էր, թե սխալ, զգալի հարված հասցրեց ոռոգվող տնտեսությանը:

 

Աղյուսակ 2. Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, / 2018[1]

Ժամանակահատված

Բացարձակ արժեք, մլն դրամ

Նախորդ տարվա համապատսախան ժամանակահատվածի նկատմամբ, %

Հունվար

17535.7

99.6

Փետրվար

27796.4

100.2

Մարտ

35021.7

                                       105.3

Ապրիլ

49101.3

102.1

Մայիս

50843.9

100.1

Հունիս

89450.2

114.0

Հուլիս

93485.5

102.1

Օգոտսոս

101404.4

83.3

Սեպտեմբեր

130420.1

82.3

Հոկտեմբեր

124605.5

77.9

Տարեսկզբից

719664.7

91.9

 

 

Արդարության համար պետք է նշել, որ հետհեղափոխական շրջաններին բնորոշ են տնտեսական անկումները, իսկ նոր կառավարության գործունեության արդյունավետությունը կարելի է գնահատել եկող տարվա արդյունքներով:



[1] Աղբյուրը՝ www.armstat.am

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: