ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս թարմ պահել մրգերը մինչև Նոր տարի

Թարմ միրգը, բանջարեղենը և հատապտուղները կարելի է վայելել ոչ միայն ամռանն, այլ նաև Ամանորին, բայց ոչ թե պահածոյացնելու, այլ դրանք սառեցնելու միջոցով: Ի տարբերություն պահածոյացված մթերքի՝ սառեցված մթերքը չի պարունակում աղ, շաքար և կոնսերվանտներ: Բացի այդ, սառեցված միրգն ավելի շատ վիտամիններ է պարունակում, քան պահածոյացվածը: Բանջարեղենը, միրգը և  հատապտուղներն առհասարակ ճիշտ սառեցնելու դեպքում կարելի է պահել մեկ տարի:

Ըստ Woman-talk.com-ի ՝ ցանկացած մթերք սառեցնելուց առաջ պետք է լավ լվանալ: Այնուհետև այն պետք է լավ չորացնել, քանի որ որքան չոր լինի միրգը, այնքան որակյալ կլինի սառեցված վիճակում:  Առավել արդյունավետ կլինի, եթե  միրգը չորացվի  5-7 րոպե թղթե սրբիչով:  Հարկ է նշել, որ միրգը սառեցնելու համար ամենահարմար տարբերակը պլաստիկ տոպրակն է:

Այսպես, օրինակ, գետնամորին, սև և կարմիր հաղարջը, սալորը, ծիրանը, ելակը սառեցնելու համար  միրգը նախ պետք է դնել հարթ ամանի մեջ, որոշ չափով սառեցնել, ապա միայն լցնել կոնտեյներների մեջ և տեղավորել սառնարանում: Սալորն ու ծիրանը սառեցնելուց առաջ պետք է կիսել, այնուհետև հանել կորիզը:

Տանձն ու խնձորը սառեցնելուց առաջ հարկավոր է կտրատել ոչ մեծ մասերի, հանել կորիզները, մի քիչ սառեցնել, հետո վրան լցնել օշարակ (¾ բաժակ շաքար 1 բաժակ սենյակի ջերմաստիճանի ջրին): Փակել կափարիչով և դնել սառնարանում:

Սառեցման համար միրգը պետք է լինի միջին չափի, թարմ և անվնաս:

Ինչ վերաբերում է ձմերուկին, ապա այն սառեցնելու համար նախ պետք է մի շարք գործողություններ իրականացնել: Ըստ AdMe.ru-ի՝ ամենագլխավորն առանց ճաքերի և այլ վնասվածքների, մոտ 4 կգ օպտիմալ քաշով ձմերուկ գտնելն է: Ավելի նախընտրելի են հաստ կեղևով ուշ հասունացող տեսակները: Չպետք է ընտրել գերհասունացած ձմերուկ: Ձմերուկը սառեցնելու համար այն անհրաժեշտ է  պատել պարաֆինի կամ մոմի շերտով: Դրա համար հարկավոր է ձմերուկը մաքրել չոր կտորով, պարաֆինը հալեցնել ջրային գոլորշու վրա, մի քիչ սառեցնել ու մոտ 0.5 սմ հաստությամբ հավասարաչափ քսել ձմերուկի մակերեսին:

Ձմերուկը հարկավոր է տեղավորել ծղոտով կամ թղթերով լցված արկղում և պահել մութ, չոր և սառը տեղում:

Ժամանակ առ ժամանակ հարկավոր է ստուգել ձմերուկը և շրջել, իսկ կտրելուց առաջ հարկավոր է մաքրել պարաֆինից և լավ լվանալ:

Պետք է հիշել, որ հալեցնելուց հետո միրգը պետք է ուտել կամ դեն նետել: Այն երկրորդ անգամ չի կարելի սառեցնել:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: