ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարօրինակ ամանորյա ավանդույթներ աշխարհի տարբեր ծայրերից

Ամանորյա ավանդույթներ գոյություն ունեն տարբեր երկրներում, ընդ որում դրանցից մի քանիսը կարող են փոքր-ինչ տարօրինակ թվալ: Ոմանք հաց են նետում, մյուսները խրտվիլակ են այրում, իսկ որոշ մարդիկ գրազ են գալիս` հաջողության հասնելու վրա:

Ստորև ներկայացնում ենք աշխարհի տարբեր ազգերի ամենատարօրինակ ու արտասովոր ամանորյա ավանդույթներից մի քանիսը:

 

Դանիա

Դանիայում մարդիկ տարվա ընթացքում դեն չեն նետում իրենց չօգտագործվող ամանեղենը։ Նրանք ամբողջը պահում են մինչև դեկտեմբերի 31-ի գիշերը, ապա  դրանք կոտրում են ընկերների և ընտանիքի անդամների դռների առջև։

Էկվադոր

Էկվադորի բնակիչները Նոր Տարվան խրտվիլակ են այրում, որպեսզի անցնող տարվա բոլոր բացասական երևույթները գնան անցնող տարվա հետ միասին: Նրանք նաև անցյալ տարվա լուսանկարներն են այրում: Եվ այդ ամենը` հաջորդ տարում մեծ հաջողություն ունենալու նպատակով:

Իսպանիա

 

 

 

 

 

 

Իսպանիայում ամանորյա ավանդույթը կապված է խաղողի հետ: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն ղողանջի հետ մեկական: Նա ով կհասցնի այդպես անել, մեծ հաջողությունների կհասնի:

Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում Ամանորին ամեն ինչ կլոր է դառնում: Եվ դա այն պատճառով, որ կլորությունը Ֆիլիպիններում բարգավաճման նշան է: Այս օրը ֆիլիպինցիներն իրենց սեղանին դնում են կլոր մրգեր և հագնում են պուտավոր հագուստ:

Ճապոնիա

Ամանորի ժամանումը ազդարարում են 108 զանգերի ձայնը, որոնց ձայնը կեսգիշերին լսվում է յուրաքանչյուր տաճարից։  Համաձայն բուդդայական հավատալիքների՝ մարդ տարվա ընթացքում ունի 108 բացասական մտահոգություններ, և ամեն մի զանգի հարված վանում է դրանցից մեկը։ Այստեղ կարևոր է նաև հին տարին ժպիտով ճանապարհելը, քանի որ հավատում են, որ դա  հաջողություն է բերում:

Պերու


Ամեն տարի դեկտեմբերի վերջին, Պերուի մի քանի գյուղերում մարդիկ իրենց լարված հարաբերությունները շտկելու համար ձեռնամարտում են, որպեսզի մոռանան վիրավորանքը և նոր տարին սկսեն նոր, մաքուր էջից:

Կոլումբիա


Կոլումբիայում Ամանորին դուրս են նետում դատարկ ճամպրուկները` այդպիսով հուսալով, որ  հաջորդ տարին ճանապարհորդություններով լի տարի կլինի:

Շվեյցարիա


Շվեյցարիայում նոր տարին տոնում են գետնին պաղպաղակ գցելով:

Շոտլանդիա


Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց, ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի Ամանորը։ «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։

Իտալիա


Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ դրանք փոխարինելով նորերով։ 

Հունգարիա


Հունգարիայում ամանորյա սովորույթ է գիշերը սուլել մանկական սուլիչներով։ Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և հաջողություն ու երջանկություն բերում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: