Ինչպե՞ս են տոնում Ամանորը տարբեր երկրներում
Կան երկրներ, որտեղ Ամանորյա ավանդույթները զգալիորեն տարբերվում են մեզ այդքան ծանոթ և հարազատ սովորույթներից: Մասնավորապես, այդ տարբերություններն ակնհայտ են ոչ քրիստոնեական երկրներում: Ահա մի քանի երկրների օրինակներ, որտեղ Ամանորը նշում են այլ ավանդույթներով:
Նոր տարին Աֆղանստանում
Նովրուզը (պարս․ «նո»՝ «նոր» և «ռուզ»՝ «օր» բառերից, հին պարսկերենով՝ «Նոր լույս») նշանավորում է գարնան առաջին օրը և տոնվում է աստղագիտական գարնանային օրուգիշերահավասարի օրը, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ի նախորդ կամ հաջորդ օրը:
Աֆղանստանում այս տոնը նշվում է մեծ շուքով և տևում է առնվազն 2 շաբաթ: Այս օրվա նախապատրաստման աշխատանքները սովորաբար սկսվում են Չահարշանբե սուռից հետո՝ տարվա վերջին երեքշաբթի գիշերը: Չահարշանբե սուռը հեթանոսական, կռապաշտական տոն է, երբ հինավուրց ավանդույթի համաձայն, խարույկ են վառում և վրայով թռնում: Այդ տոնին կրակի վրա թռնելիս, արտասանում են «զառդիե ման ազ թո, սոռխիե թո ազ ման», որը բառացիորեն նշանակում է «իմ դեղնությունը քեզանից, քո կարմրությունը ինձնից»։ Սա նշանակում է, որ թռչողները կրակին են տալիս իրենց գունատությունը, հիվանդությունները և խնդիրները, և իրենց հերթին վերցնում են նրանից կարմրություն, ջերմություն և էներգիա։
Ի թիվս տարբեր ավանդույթների և սովորույթների առավել կարևորներից է համարվում Guli Surkh փառատոնը, որը բառացիորեն նշանակում է Կարմիր ծաղիկների փառատոն (վերաբերվում է կարմիր կակաչներին), Նովրուզի հիմնական փառատոնն է: Այն նշվում է Մազարի Շարիֆ քաղաքում տարվա առաջին 40 օրվա ընթացքում այն ժամանակ, երբ կակաչներն աճում են կանաչ հարթավայրերում և քաղաքը շրջապատող բլուրներում: Երկրի տարբեր ծայրերից մարդիկ ճանապարհորդություն են կատարում Մազարի Շարիֆ՝ Նովրուզի փառատոնին մասնակցելու նպատակով:
Նոր տարվա ամենատարածված ուտելիքը համարվում է Haft Mewa-ն, որը բառացիորեն թարգմանվում է Յոթ Միրգ: Այն իրենից ներկայացնում է մրգային աղցան՝ պատրաստված 7 տարբեր չրերի տեսակներից, որը մատուցվում է իրենց իսկ օշարակի հետ միասին:
Նոր տարին Կամբոջայում
Կամբոջայում Նոր Տարին կամ Chaul Chnam Thmey-ը (նոր տարին Կամբոջայի լեզվով) նշվում է երեք օրվա ընթացքում: Ըստ Գրիգորյան օրացույցի, այն լինում է ապրիլի 13-ին կամ 14-ին: Նոր տարին Կամբոջայում նշանավորում է բերքահավաքի սեզոնի ավարտը:
Այստեղ Նոր տարին նշվում է տարբեր ծիսակատարություններ կազմակերպելով և բազմաթիվ խաղեր խաղալով: Երեք օր տևող Ամանորը ներառում է հետևյալ ավանդույթները.
Առաջին օր՝ MOHA Sangkran
Ենթադրվում է, որ այս օրն Աստծու հրեշտակներն իջնում են երկիր՝ հոգ տանելու Աստծու կողմից ստեղծված արարածների համար:
Այդ սուրբ հրեշտակներին ողջունելու համար մարդիկ մաքրում և կարգի են բերում իրենց տները: Ընտանիքի անդամները խորանանման վայրերում տեղադրում են Բուդդայի կուռքը և շուրջբոլորը զարդարում ծաղիկներով, մոմերով, խնկե ձողիկներով, կողքը դնում մի բաժակ օրհնած ջուր, ուտելիք, խմիչք, ինչպես նաև բանանի տերևներ:
Օր երկրորդ ՝ Vanabot
Ամանորյա տոնակատարությունների երկրորդ օրը մարդիկ բարեգործություն են անում և ողորմություն տալիս աղքատներին: Այն նաև համարվում է հիանալի օր ընտանիքի անդամներին և հարազատներին նվերներ տալու համար: Որոշ պաշտոնական տեղերում աշխատակիցները ստանում են նվերներ և այլ դրամական պարգևներ:
Օր երրորդ ՝ Leung sakk
Ամանորյա տոնակատարությունների երրորդ օրը մարդիկ օրհնած ջրով լվանում են Բուդդայի արձանները: Ենթադրվում է, որ այս ծիսակատարությունն ամբողջ տարի ապահովում է տեղումների քանակը:
Երեխաները, ի նշան մեծահասակների հանդեպ ունեցած հարգանքի, լվանում են նրանց ոտքերը, և ի պատասխան դրան՝ ստանում բազմաթիվ օրհնություններ:
Նոր տարին Մարոկկոյում
Նոր տարին Մարոկկոյում նշվում է մեծ ոգևորությամբ և բոլոր խավի մարդկանց մասնակցությամբ: Ֆրանսիայից և Իսպանիայից Մարոկկո ներգաղթածների շնորհիվ առկա է ուժեղ արևմտյան ազդեցություն այստեղ ապրող ժողովրդի կենսակերպում: Նոր տարին Մարոկկոյում հիմնականում նշվում է հյուրանոցներում, գիշերային ակումբներում և ռեստորաններում:
Հավատացյալներն այցելում են աղոթատեղիներ և այնտեղ անցկացնում Նոր տարին: Տոնին ներկա են լինում նաև բազմաթիվ օտարերկրացիներ, ովքեր նույնպես միանում են տեղացիներին՝ Նոր տարին նշելու: «Շնորհավոր Նոր տարի» բառերն են լսվում, երբ ժամացույցը խփում է կեսգիշերվա 12-ը: Վարորդները բղավելով և սուլալով անցնում են փողոցներով: Շատերը տոնի կապակցությամբ փող են փչում: Եվ այս ամենը շարունակվում է մինչև հաջորդ օրվա վաղ առավոտ...
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաջորդ տարի երկու անգամ մեծացնել ամանորյա ծախսերը․ վարչապետ Փաշինյանը նշեց, որ ոչ մի հաշվաչկ չի արվել, սակայն հաջորդ տարի ՀՀ կառավարությունը կծախսի ոչ թե 271 միլիոն դրամ, ինչպես...
- Ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին:
- Ինչպե՞ս պատրաստել գլինտվեյն՝ ամանորյա տաք և անուշաբույր գինի Որոշ բաղադրատոմսերում եփելու ընթացքում համեմունքներից ավելացնում են նաև ընկուզեղեն, չամիչ և դափնու տերև:
- Տարօրինակ ամանորյա ավանդույթներ աշխարհի տարբեր ծայրերից Իսպանիայում ամանորյա ավանդույթը կապված է խաղողի հետ: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն ղողանջի...
- Տարբեր ժողովուրդների ամանորյա մենյուն Լեհաստանում ևս ձուկը տոնական սեղանի անպակաս մասն է, քանի որ լեհերն այն համարում են հարստության և ընտանեկան բարեկեցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ