ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաագայի միջազգային քրեական դատարանն արդարացրել է Կոտ Դ' Իվուարի նախկին նախագահին

Nehanda Radio

Հաագայի միջազգային քրեական դատարանն անմեղ է ճանաչել Կոտ Դ՛ Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին, ով մեղադրվում էր մարդկության դեմ հանցագործությունների համար՝ հայտնում է News.am-ը՝ հղում անելով BBC-ին։

Նախկին նախագահի դեմ մեղադրանքներն առաջ են քաշվել կապված բռնության ալիքի հետ, որ համակել էր Կոտ Դ՛ Իվուարը 2010թ․ ընտրություններից հետո, և որի հետևանքով զոհվել էր 3000 մարդ։ Եւս 500 հազար մարդ ստիպված էր եղել լքել իր բնակավայրը։

Գբագբոն կալանավորվել էր 2011թ․՝ նախագահական թաքստոցում՝ ֆրանսիական զորքերի և ՄԱԿ խաղաղարարների օգնությամբ, որոնք սատարում էին ընտրված նախագահ Ալասան Ուատարին, ում հաղթանակն ընտրություններում Գբագբոն հրաժարվում էր ճանաչել։

Լորան Գբագբոն առաջին երկրի նախկին նախագահն է, ով կանգնել է Հաագայի դատարանի առջև։

Դատարանը վճռել է, որ Գբագբոն մեղավոր չէ, քանի որ մեղադրող կողմը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել, և հայտարարել է, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: