ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ չի կատարվում Հաագայի դատարանի որոշումը. ահազանգ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել է միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի պահանջը չկատարելու խնդրով:

Ներկայացնելով Դատարանի որոշումը` պատգամավորը հղում է արել  Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածին, որի համաձայն` Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար և միայն տվյալ գործով, ինչպես նաև 60-րդ հոդվածին, որի համաձայն: Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Թագուհի Թովմասյանն արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարում է նույնիսկ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի կանոնադրության առանցքային դրույթները: Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ որոշումից անցել է արդեն շուրջ 2 օր, սակայն Ադրբեջանը գործում է հերթական հանցագործությունը` շարունակելով արգելափակել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հրատապ գրություն է ուղարկել միջազգային իր բոլոր գործընկերներին` ահազանգելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խնդրելով իրենց մանդատի շրջանակներում նպաստել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման կատարմանը, ինչպես նաև ներկայացնել այս ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: