Խաղաղությանը նախապատրաստվելու ոչ սիմետրիկությունը կամ ո՞վ ում է խաբում Ղարաբաղյան կարգավորման հարցում
Այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները «համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել», ինչի մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում, հակամարտության կողմ հանդիսացող երկրներում յուրովի են պատրաստվում խաղաղության:
Երեկ, ելույթ ունենալով զոհված ադրբեջանցիների ընտանիքների հետ հանդիպմանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն ամենակարևոր հարցն է: Դիվանագիտական հարթությունում մենք կարողացել ենք հասնել առավելագույն արդյունքի... Հարցի լուծման, օկուպանտներից մեր հողերի ազատագրման համար մենք օգտագործում ենք բոլոր միջոցները»:
Մեկ այլ մեջբերում. «Պետք է նաև իմանալ, որ աշխարհում ուժային գործոնն այսօր տեղափոխվել է առաջին պլան: Առ այսօր մենք շատ գործ ենք արել բանակաշինության ոլորտում: Ինչպես արդեն նշեցի, մենք դրսևորել ենք մեր հզորությունը նաև մարտի դաշտում: Մենք ցույց տվեցինք ողջ աշխարհին, որ ադրբեջանցի ազգն ու ադրբեջանական պետությունը երբեք չեն համակերպվի այդ օկուպացիայի հետ»:
«Այժմ մենք զինում ենք մեր բանակը ժամանակակից զենքով: Ինչու՞: Քանի որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Քանի որ մեր հողերն օկուպացված են: Այս նպատակների համար հատկացվում են շատ միջոցներ: Անցյալ տարի Բաքվում կայացավ երկու զինվորական շքերթ, որոնք ի ցույց դրեցին մեր հզոր ռազմական ներուժը», - հայտարարել է Ալիևը:
«Ապրիլյան մարտերը ցույց տվեցին աշխարհին, որ Ադրբեջանը հզոր պետություն է, մեր երկիրն ունի հզոր բանակ, և մեր ազգը երբեք չի համակերպվի օկուպացիայի հետ», - ասել է Ալիևը:
Ողջ վերոնշյալն արտահայտվել է Ալիևի կողմից ընդամենը մեկ օրվա ընթացքում` 2019թ. հունվարի 28-ին: Ողջ ասվածը կներգծվեր Ալիևի մշտական ռազմատենչ հռետորաբանության շրջանակներ, եթե չլինեին Ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումները:
Այո', Հայաստանում, և հատկապես` Ղարաբաղում, մենք վաղուց ենք խոսում խաղաղության անհրաժեշտութան մասին: Չէ՞ որ նա, ով մեկ անգամ զգացել է պատերազմի բոլոր արհավիրքները, երբեք չի ցանկանա դրա կրկնություն: Վստահ ենք` այդ կերպ են մտածում նաև Ադրբեջանի շարքային քաղաքացիները, ովքեր ևս տուժել են պատերազմից` չնայած այն սկսել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Այս առումով չկա անհրաժեշտություն «նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության», քանզի պատերազմի ողջ բեռն իրենց վրա կրող ժողովուրդները բոլորից առավել են պատրաստ լինում խաղաղության: Իսկ ահա Ադրբեջանի իշխանություններին պետք է «նախապատրաստել խաղաղության»: Սա ուղղակի` ի գիտություն համանախագահներին, քանի որ Ալիևի նման ռազմատենչ հռետորաբանության պարագայում անգամ ամենախուլ գյուղի ամենախաղաղ տրամադրված բնակիչը, օրինակ` Ղարաբաղում, կսկսի երազել ոչ թե խաղաղության, այլ պատերազմին պատրաստվելու և պաշտպանության մասին: Եվ սա ճիշտ է: Ժամանակակից աշխարհում չեն լինում ոչ սիմետրիկ հարաբերություններ: Չի պատահում այնպես, որ մի կողմը խոսի փոխզիջումների հնարավորության մասին, մյուսը` իր հավակնությունների առավելագույնի մասին, որ մի կողմը խոսի խաղաղության, իսկ մյուսը` հարձակման մասին:
Ահա թե ինչու համանախագահների` խաղաղությանը նախապատրաստվելու թեզին Արցախն արձագանքեց ավելի իրատեսորեն: «Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ պետք է կնքվի խաղաղության պայմանագիր` փաստաթուղթ, որը կճանաչվի միջազգային հանրության կողմից»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Խաղաղության պատրաստվելու ընթացքում պետք է ունենալ ձևաչափ, փաստաթուղթ, որի հիման վրա էլ կպատրաստվենք: Մենք միշտ էլ պատրաստ եղել ենք խաղաղության, մենք չենք նախաձեռնել կոնֆլիկտ, Հայաստանն ու այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ստիպված են ներքաշվել պատերազմի մեջ», - ասել է նա: Վիտալի Բալասանյանը չի բացառել, որ հայկական կողմի առաջարկով կարելի է կազմել նման փաստաթուղթ, հակառակ դեպքում`դա կբերի վատ իրավիճակի, բանավոր խոսքերով քաղաքական հարցերը չեն լուծվում»:
Խորհրդանշական է, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր հայ գործընկերոջ հետ իրենք «առաջին անգամ երկար ժամանակ անց հասել են փոխըմբռնման»: Իսկ արդեն այսօր ՀՀ արտգործնախարար Մնացականյանը, ով, հնարավոր է` հավատացել էր Մամեդյարովի` խաղաղության մասին խոսքերին, «վշտացել է» Բաքվի հերթական ռազմատենչ հռետորաբանությամբ:
Այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով Ալիևի երեկվա հայտարարությունը, նշել է, որ նման վարքը չի կարելի ողջունելու արժանի համարել:
«Շատ ցավալի է: Մեր դիրքորոշումը հայտնի է՝ մենք խաղաղ լուծում ենք ցանկանում: Գործընթացի առաջընթացի համար համապատասխան միջավայր է պետք», - ընդգծել է նախարարը` նշելով հետևյալը. «Մեր դիրքորոշումը հայտնի է: Կարգավիճակը որոշում է ԼՂ ժողովուրդը: Կարիք չկա ասելու, թե որքան վճռական ենք մենք և մտադիր ենք պաշտպանել ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը: Մենք գիտենք մեր հնարավորությունները պաշտպանության և վնասի պատճառման հարցերում»:
Այսպիսով, մի՞թե պետք է ամեն անգամ Ալիևի կողմից նման ելույթների տեղատարափ լինի, որպեսզի մենք Հայաստանում ու Ղարաբաղում իմանանք, թե ում հետ գործ ունենք: Մի՞թե համանախագահները երկրների առաջին դեմքերի ելույթների մոնիթորինգ չեն անցկացնում «խաղաղության նախապատրաստելուց» առաջ: Եվ վերջապես` մի՞թե հասկանալի չէ, թե ում է պետք պատրաստել խաղաղության: Սա հարց է նրանց համար, ովքեր այսօր այդքան ջանասիրաբար առաջ են մղում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու թեզը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ