ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարիք չկա ասելու, թե որքան վճռական ենք մենք պաշտպանել ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վշտացած է Բաքվի հերթական ռազմատենչ հայտարարություններից, հայտնում է News.am-ը:

Հիշեցնենք, որ չնայած կողմերի և միջնորդների՝ վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության և պատրաստակամության մասին բազմակի հավաստիացումներին՝ ադրբեջանական կողմը՝ ի դեմս տարբեր աստիճանի պաշտոնյաների և ԶԼՄ-ի, շարունակում է հայատյաց քաղաքականությունը: Նախօրերին հերթական սպառնացող  հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Ալիևը:

Հունվարի 29-ին ասուլիսի ժամանակ, մենկաբանելով այս հանգամանքը, Մնացականյանը նշեց, որ նման վարքագիծը չի կարելի ողջունելու արժանի համարել:

«Շատ ցավալի է: Մեր դիրքորոշումը հայտնի է՝ մենք խաղաղ լուծում ենք ցանկանում: Գործընթացի առաջընթացի համար համապատասխան միջավայր է պետք», - ընդգծեց նախարարը:

Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ ճոռոմ հայտարարությունները հնարավորությունները չեն ավելացնում:

«Մեր դիրքորոշումը հայտնի է: Կարգավիճակը որոշում է ԼՂ ժողովուրդը: Կարիք չկա ասելու, թե որքան վճռական ենք մենք և մտադիր ենք պաշտպանել ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը: Մենք գիտենք մեր հնարավորությունները պաշտպանության և վնասի պատճառման հարցերում», - ասաց Մնացականյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: